աշխարհ

Ընդդեմ Ալիեւի

26.11.2009

Շվեդիայի ադրբեջանցի քաղէմիգրանտները կոչ են անում կալանքի տակ առնել արեւմտյան բանկերում Ալիեւների կուտակած միլիարդները. նրանք ծրագրել են նոյեմբերի 27-ին Ստոկհոլմում Ադրբեջանի իշխանության դեմ ակցիա անցկացնել: «Արդեն 6 տարի է` Ադրբեջանում շարունակվում է Իլհամ Ալիեւի խայտառակ իշխանությունը: Ի. Ալիեւի եւ նրա իշխանության կամայականությունը, կեղծարարությունն ու գողությունն ավելի է ուժգնանում: Չափ ու սահմանն անցած ոստիկանների կամայականության, կաշառակերության …

կարդալ ավելին

Ճիշտ ողջագուրվիր թագավորների հետ եթե ուզում ես մնալ գերտերության լիդեր

25.11.2009

Ավարտվեց Բարաք Օբամայի իննօրյա տուրնեն Չինաստան, Ճապոնիա եւ Հարավային Կորեա` աննախադեպ տեւողությամբ եւ խնդիրների մասշտաբներով, ինչը բնական է, եթե նկատի ունենանք, որ միջազգային քաղաքականության ու տնտեսության կենտրոնի ծանրությունը Հյուսիսատլանտյանից տեղափոխվում է Ասիական եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, որտեղ ապրում է մարդկության կեսից ավելին: Գլոբալ տեղաշարժերը փաստում է նաեւ Զբիգնեւ Բժեզինսկին, երբ նոյեմբերի 18-ին «Պրագ դեյլի մոնիտորին» տված …

կարդալ ավելին

Հզոր մահմեդականը

21.11.2009

Աշխարհի ամենահզոր մահմեդական առաջնորդների մեջ Թուրքիայի վարչապետ Էրդողանը 5-րդն է, իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն` ընդամենը 28-րդը։ Այդ մասին հաղորդում է թուրքական «Interhaber» կայքէջը՝ վկայակոչելով ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի կողմից հրապարակած 500 ուժեղագույն մահմեդական ղեկավարների ցուցակը: 500 հոգանոց ցուցակում հայտնվել է 20 թուրք, որոնցից ամենաբարձր հորիզոնականում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է: Ցուցակում 13-րդ տեղում է …

կարդալ ավելին

Շփոթել է

21.11.2009

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ շփոթել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անունը: «Ես դիմել եմ Ռուսաստանի նախագահ Անատոլի Դմիտրիեւիչին, որպեսզի գազային պայմանավորվածությունները վերանայվեն կամ էլ ընդհանրապես չեղյալ համարվեն»,- հայտարարել է Յուշչենկոն: Սակայն նա այդպես էլ չի նկատել լեզվի սայթաքումը, Միխայիլ Սահակաշվիլին նույնպես չի արձագանքել: Վիկտոր Յուշչենկոյին է …

կարդալ ավելին

Շվեդական ձեւով

19.11.2009

Երեկ Ստոկհոլմում մեկնարկել է Եվրամիություն-Ռուսաստան գագաթաժողովը, որից կողմերը լուրջ ակնկալիքներ չունեն: Շվեդիայի` Եվրամիության նախագահող երկիր լինելու ամիսներին երկկողմ հարաբերությունների որոշակի սառեցման պատճառը Շվեդիայի իշխանությունների ցուցաբերած խիստ քննադատական վերաբերմունքն է պաշտոնական Մոսկվայի` ԱՊՀ-ի տարածքում որդեգրած քաղաքականության նկատմամբ: 2008 թվականի ամռանը` Ռուս-վրացական պատերազմից հետո, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունը նույնիսկ համեմատել էր նացիստական Գերմանիայի գործելաոճի …

կարդալ ավելին

Նավթի մասին

19.11.2009

«Ադրբեջանի նավթային հատվածի կապիտալիզացիայի մակարդակը կազմում է 13 տոկոս, այն դեպքում, երբ Չինաստանում այդ թիվը հասնում է 40-50 տոկոսի»,- նախօրեին նման տվյալներ է ներկայացրել Ադրբեջանի Կենտրոնական բանկի վարչության նախագահ Էլման Ռուստամովը: Նրա խոսքերով, 1995-96թթ., երբ նավթային հատվածում կապիտալիզացիան պայմանավորում էր երկրի տնտեսական վերելքը` կազմելով 400 տոկոս, «դա ապահովվեց օտարերկրյա ներդրողների հաշվին»: Նա նշել է, թե …

կարդալ ավելին

5 մահապատիժ

19.11.2009

Իրանի դատարանը հունիսին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմադիրների բողոքի ակցիաներին մասնակցելու համար մահվան է դատապարտել եւս 5 մարդու: Իրանի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նշված 5 հոգին ահաբեկչական եւ զինված ընդդիմադիր խմբավորումների անդամներ են եղել: «Ասոշիեյթեդ փրեսը» հիշեցնում է, որ նախկինում եւս 3 անձ էր մահվան դատապարտվել իրանական ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու …

կարդալ ավելին

Ձգտումը սխալ է

17.11.2009

«Ներկայումս Թուրքիայի հետ տարբեր հարցերի շուրջ ավելի շատ տարաձայնություններ ունենք, քան համաձայնություն»,- ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի` Անկարայում հայտարարել է անցած շաբաթ Թուրքիա այցելած ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «ԱՄՆ-ը ամենից շատն է աջակցել հայ-թուրքական հաշտեցմանը եւ ցանկանում է տեսնել արձանագրությունները ստորագրված եւ սահմանները բացված: Սակայն Թուրքիայի ձգտումը` կարգավորել Ղարաբաղյան հիմնախնդիրը արձանագրությունների ստորագրումից առաջ, սխալ է: …

կարդալ ավելին

Բարիշե՞լ են

17.11.2009

Նախօրեին Սինգապուրում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա սկզբունքային հարցերը: Չնայած Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման նոր պայմանագրի վերաբերյալ առկա տարաձայնություններին` Մոսկվան ու Վաշինգտոնը մտադիր են կնքել այն արդեն դեկտեմբեր ամսին. դրա համար, կարծես, ԱՄՆ-ը պատրաստ …

կարդալ ավելին

Ձեռնտու է բոլորին, բացի…

17.11.2009

Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը, որը ներկայումս «Նաբուկո» նախագծի բաժնետերերի քաղաքական խորհրդականն է, կարծում է, որ արդեն այսօր մի քանի խոշոր ներդրողներ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Բրյուսելից սպասում են նախագծի մեկնարկին: Ֆիշերը համոզված է, որ երբ «Նաբուկոյի» շինարարությունը մեկնարկի, այդ նախագծին ուղղակի ստիպված է լինելու միանալ նաեւ Ռուսաստանը: Ֆիշերի խոսքերով, 2010 թվականի առաջին կեսին բանակցություններ կընթանան …

կարդալ ավելին

Դադարեցրել է

11.11.2009

ԱՄՆ Պետական դեպարտամենտը դադարեցրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը հաստատելու ընթացակարգը: Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել ամերիկյան դիվանագիտական աղբյուրներից: Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզան մինչեւ այս տարվա սեպտեմբեր զբաղեցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը եւ միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականն էր: Ամիսներ շարունակ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Բրայզան նշանակվելու է …

կարդալ ավելին

Սովորեք թուրքերեն

09.11.2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուսանողներին կոչ է արել սովորել թուրքերեն: Այդ մասին գրում է թուրքական մամուլը: Թբիլիսիի Ճավճավաձեի անվան համալսարանում հանդիպելով ուսանողների հետ` Սահակաշվիլին նշել է, որ իհարկե կարեւոր է անգլերենը, սակայն մոտ ապագայում չինարենը անգլերենի պես անհրաժեշտ է լինելու: «Մեր աշխարհա-քաղաքական իրավիճակում շատ կարեւոր է թուրքերեն սովորելը, քանի որ Ադրբեջանում, Ղազախստանում եւ այլ երկրներում …

կարդալ ավելին

Նաեւ Ահմադինեջադը

09.11.2009

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Քննարկվել են երկկողմանի եւ տարածաշրջանային նշանակության հարցեր: Ահմադինեջադը Թուրքիա է ժամանել` մասնակցելու Իսլամական կոնֆերանսի կազմակերպության տնտեսական եւ առեւտրային համագործակցության կոմիտեի 25-րդ նստաշրջանին: «Ոչինչ չի կարող խոչընդոտել Իրանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը տարածաշրջանային համագործակցության շրջանակներում»,- հայտարարել է …

կարդալ ավելին

Ուղիղ սպառնալիք

09.11.2009

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ երկրի զինվորականները պետք է պատրաստ լինեն նրան, որ ԱՄՆ-ը կարող է պատերազմ հրահրել իր երկրի եւ հարեւան Կոլումբիայի միջեւ: Ըստ Չավեսի, այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը ազատ ելք ու մուտք ունի դեպի Կոլումբիայի տարածքում տեղակայված ռազմական բազաներ, ուղիղ սպառնալիք է Վենեսուելայի համար: Նշենք, որ հոկտեմբերի վերջին պաշտոնական Բոգոտան եւ …

կարդալ ավելին

Գազի ավելցուկ

07.11.2009

2015 թվականին գազի խոշորագույն մատակարարները կարող են բախվել համաշխարհային շուկայում գազի գերավելցուկի հետ: Երեկ նման կանխատեսումներ են հրապարակվել «World Energy Outlook» միջազգային էներգետիկ գործակալության տարեկան զեկույցի նախագծում, որը պաշտոնապես կներկայացվի նոյեմբերի 10-ին: Այդ փաստաթղթի համաձայն, 2015 թվականին գազատարների եւ հեղուկ գազի տերմինալների ավելցուկը կհասնի 250 միլիարդ խ/մ-ի, ինչը չորս անգամ գերազանցում է գազատարների տարողունակությունը` 2007 …

կարդալ ավելին

Եվս երկու դեպք

07.11.2009

Երեկ հայտնի է դարձել, որ Ադրբեջանում արձանագրվել է խոզի գրիպով հիվանդության եւս երկու դեպք: Վարակվածներից մեկը կին է, ով շփում է ունեցել Քյուրդամիրի շրջանի բնակչուհու հետ: Վերջինիս մոտ երեք օր առաջ հայտնաբերվել էր A/H1N1 վարակը: Երկրորդ վարակվածը տղամարդ է, ով Ադրբեջան է ժամանել Ուկրաինայից: Հիվանդները ինտենսիվ բուժում են անցնում: Նշենք, որ 40-ամյա կինը, ում մոտ …

կարդալ ավելին

Առաջին անգամ` երրորդ անգամ

05.11.2009

Նախօրեին, ուշ գիշերը ամփոփվեցին Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունների արդյունքները։ 51 տոկոսով հաղթանակ տարավ գործող քաղաքագլուխ Մայք Բլումբերգը։ Նրա ախոյանը` Դեմոկրատական կուսակցությունից Բիլ Թոմսոնը հավաքեց ձայների 46 %-ը։ Այսպիսով, ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նույն անձնավորությունը երրորդ անգամ ընտրվեց Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում։ Հիշեցնենք, որ 67-ամյա Բլումբերգի կարողությունը գնահատվում է մոտ 16 միլիարդ դոլար: Ա. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ …

կարդալ ավելին

Երկու երկրաշարժ

05.11.2009

Երեկ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել իրանական նավահանգստային Բենդեր-Աբբաս քաղաքի եւ Կեշմ կղզու մերձակայքում` հարավային Խորմազգան նահանգում: Ըստ Իրանի սեյսմիկ ծառայության տվյալների, ստորգետնյա ցնցումները 4,9 բալ հզորությամբ տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 02։56-ին` Բենդեր-Աբբասից հյուսիս-արեւմուտք: Քաղաքում վնասվել են հեռախոսային գծերն ու էլեկտրական սյուները, ինչն էլ խուճապ է առաջացրել տեղական բնակչության շրջանում: Ստորգետնյա ցնցումների արդյունքում …

կարդալ ավելին

Կղզու հափշտակված մասում

05.11.2009

Խաչը եւ կիսալուսինը՝ Կիպրոսի երկնակամարում Կիպրոսի պատմությունը դարեր շարունակ փոխնիփոխ ընթացել է այս երկու սիմվոլիկաների արանքում: Մյուս ժամանակներում` էլ ով ասես որ չի տիրապետել եւ շահագործել այս փոքր երկիրը. փյունիկեցիները, ասորիք, պարսիկները, եգիպտացիները, հույները, բյուզանդացիները, արաբները, ֆրանկ-Լուսինյանները, վենետիկցիները, անգլիացիները: Այս խառնաշփոթության մեջ Կիպրոսը նախընտրել է հելլենիզմը եւ Հունական Ուղղափառ եկեղեցին եւ հունարեն լեզուն, որոնց հավատարիմ …

կարդալ ավելին

Նյու Յորքի քաղաքապետարանի ընտրությունների մասին

02.11.2009

Հոկտեմբերյան հեղափոխության բոցաշունչ պոետ Վլադիմիր Մայակովսկին Նյու Յորքն արհամարհանքով անվանել է «Դեղին սատանայի քաղաք», որակելով այն որպես կապիտալի աշխարհի միջնաբերդ, աշխատավոր ժողովրդի անողոք շահագործման մեգապոլիս, մարդու իրավունքների ոտնահարման խորհրդանիշ: Այսօր Նյու Յորքը աշխարհի ճանաչված մայրաքաղաքն է, քաղաքական, ֆինանսական եւ մշակութային խոշորագույն միջազգային կենտրոնը… Շարքային ամերիկացին, ի տարբերություն մեզ` հայերիս, խիստ քաղաքականացված չէ եւ ընտրություններով քիչ …

կարդալ ավելին