«Ադրբեջանի նավթային հատվածի կապիտալիզացիայի մակարդակը կազմում է 13 տոկոս, այն դեպքում, երբ Չինաստանում այդ թիվը հասնում է 40-50 տոկոսի»,- նախօրեին նման տվյալներ է ներկայացրել Ադրբեջանի Կենտրոնական բանկի վարչության նախագահ Էլման Ռուստամովը: Նրա խոսքերով, 1995-96թթ., երբ նավթային հատվածում կապիտալիզացիան պայմանավորում էր երկրի տնտեսական վերելքը` կազմելով 400 տոկոս, «դա ապահովվեց օտարերկրյա ներդրողների հաշվին»: Նա նշել է, թե նավթային հատվածում ներդրված միջոցները կազմել են արտադրանքի 400 տոկոսը՝ միայն այդ հատվածում: Միեւնույն ժամանակ, ըստ Ադրբեջանի ԿԲ նախագահի, իրական դիվերսիֆիկացիայի ապահովման համար անհրաժեշտ է փնտրել ֆինանսավորման այլ աղբյուրներ, որը կարող է դառնալ, օրինակ, բանկային հատվածը: Նրա խոսքով, ադրբեջանական բանկերը ներկայում մարել են ռեսուրսների զգալի մասը, բայց այսօր նկատվում է ներքին ռեսուրսների աճ: «Ամբողջության մեջ, առանց ակտիվ ֆինանսավորման քաղաքականության՝ տնտեսության դիվերսիֆիկացում հնարավոր չէ»,- ասել է նա: Իսկ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը հայտարարել է, թե նավթային հատվածում զարգացման համար բավարար չեն ձեռնարկատիրության աջակցության ազգային հիմնադրամի միջոցները, դրան պետք է միանան նաեւ բանկերը: