Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ երկրի զինվորականները պետք է պատրաստ լինեն նրան, որ ԱՄՆ-ը կարող է պատերազմ հրահրել իր երկրի եւ հարեւան Կոլումբիայի միջեւ: Ըստ Չավեսի, այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը ազատ ելք ու մուտք ունի դեպի Կոլումբիայի տարածքում տեղակայված ռազմական բազաներ, ուղիղ սպառնալիք է Վենեսուելայի համար: Նշենք, որ հոկտեմբերի վերջին պաշտոնական Բոգոտան եւ Վաշինգտոնը երկկողմանի պայմանագիր էին ստորագրել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ, համաձայն որի՝ ԱՄՆ-ը կարող է օգտագործել Կոլումբիայի տարածքում տեղակայված յոթ ռազմական բազաները` թմրաբիզնեսի դեմ պայքարելու համար: