Երեկ հայտնի է դարձել, որ Ադրբեջանում արձանագրվել է խոզի գրիպով հիվանդության եւս երկու դեպք: Վարակվածներից մեկը կին է, ով շփում է ունեցել Քյուրդամիրի շրջանի բնակչուհու հետ: Վերջինիս մոտ երեք օր առաջ հայտնաբերվել էր A/H1N1 վարակը: Երկրորդ վարակվածը տղամարդ է, ով Ադրբեջան է ժամանել Ուկրաինայից: Հիվանդները ինտենսիվ բուժում են անցնում: Նշենք, որ 40-ամյա կինը, ում մոտ հայտնաբերվել էր A/H1N1 վարակը, եւս բնակվել է Ուկրաինայում: Վերադառնալով հայրենիք` նա դիմել է հիվանդանոց, որտեղ էլ հաստատել են խոզի գրիպով վարակման փաստը: Այսպիսով, Ադրբեջանում խոզի գրիպով երեկվա դրությամբ վարակվել է հինգ մարդ, որոնցից երկուսն արդեն բուժվել եւ դուրս են գրվել հիվանդանոցից: