Սովորեք թուրքերեն

09/11/2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուսանողներին կոչ է արել սովորել թուրքերեն: Այդ մասին գրում է թուրքական մամուլը: Թբիլիսիի Ճավճավաձեի անվան համալսարանում հանդիպելով ուսանողների հետ` Սահակաշվիլին նշել է, որ իհարկե կարեւոր է անգլերենը, սակայն մոտ ապագայում չինարենը անգլերենի պես անհրաժեշտ է լինելու: «Մեր աշխարհա-քաղաքական իրավիճակում շատ կարեւոր է թուրքերեն սովորելը, քանի որ Ադրբեջանում, Ղազախստանում եւ այլ երկրներում թուրքերենը կօգնի գործին»,- ասել է Վրաստանի նախագահը: