Մեկ շաբաթվա ընթացքում Դմիտրի Մեդվեդեւի վարկանիշն ընկել է միանգամից վեց կետով: Ըստ «Օբսչեստվենոյե մնենիե» հիմնադրամի հարցումների` այժմ Ռուսաստանի նախագահին վստահում է բնակչության 56%-ը: Նշենք, որ ուսումնասիրությունն անցկացվել է հոկտեմբերի 24-25-ին: Ինչպես նշել են սոցիոլոգները, դեռեւս հոկտեմբերի 18-ին Մեդվեդեւին վստահում էր հարցման մասնակիցների 62%-ը:
կարդալ ավելինԸստ ոչ պաշտոնական տվյալների` Իրանի իշխանությունները պատրաստվում են երկրի մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից մեկ այլ քաղաք: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, Իրանի իշխանությունները ծանրութեթեւ են անում մայրաքաղաքը սեյսմակայուն գոտուց տեղափոխելու հարցը: Հաղորդվում է նաեւ, որ ծրագիրն արդեն հաստատվել է Իսլամական Հանրապետության գերագույն օրենսդիր մարմնի կողմից: Թե կոնկրետ որ քաղաքը կարժանանա Իրանի մայրաքաղաքի պատվին, դեռեւս հայտնի չէ:
կարդալ ավելինՈւկրաինայի առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ նոյեմբերի 2-ի դրությամբ Ուկրաինայում գրանցվել է գրիպի եւ սուր շնչառական վարակային հիվանդությունների հետեւանքով մահացության 64 դեպք: Բացի այդ, նրա խոսքով, գրիպով եւ սուր շնչառական վարակային հիվանդություններով վարակվել է Ուկրաինայի 191 հազ. քաղաքացի, որոնցից 7,5 հազարը գտնվում է հիվանդանոցում: Երեկ գիշեր Շվեյցարիայից Բորիսպոլ միջազգային օդանավակայան է ժամանել ինքնաթիռ` …
կարդալ ավելինՆախօրեին Բրյուսելում ավարտված Եվրամիության հերթական գագաթաժողովի արդյունքում ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնել են Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի առաջ քաշած նախապայմաններին: Արդյունքում Չեխիան կվավերացնի Լիսաբոնի պայմանագիրը այն վերապահումներով, որոնք կիրառել են Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը: Չեխիան ԵՄ անդամ վերջին պետությունն էր, որը հրաժարվում էր վավերացնել Լիսաբոնի պայմանագիրը: Չեխիայի համաձայնությունը ստանալուց հետո ճանապարհ է հարթվում նաեւ ԵՄ …
կարդալ ավելինՆոյեմբերի 2-ին Ադրբեջան է այցելելու Թուրքիայի զինվորական պատվիրակությունը: Երեկ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Թուրքական պատվիրակությունը գլխավորելու է այդ երկրի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Իշիկ Քոշաները: Պատվիրակության կազմում են լինելու եւս մի քանի թուրք բարձրաստիճան զինվորականներ։
կարդալ ավելինԻտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին քննադատել է երկրի իրավական համակարգը` մասնավորապես նշելով, որ այն ղեկավարվում է «կոմունիստների» կողմից, ովքեր ցանկանում են ոչնչացնել իրեն: «Իսկական իտալական անոմալիան Սիլվիո Բեռլուսկոնին չէ, այլ Միլանի կոմունիստ դատախազներն ու դատավորները, ովքեր հարձակվում են նրա վրա այն պահից, երբ ինքը մուտք է գործել քաղաքականություն եւ որոշել է վերջ դնել կոմունիստների իշխանությանը»,- հայտարարել …
կարդալ ավելինՀոկտեմբերի 27-ին իրավապահ մարմինները ձերբակալել են Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն` Ցոտնեին: Ինչպես հայտնել են Թբիլիսիի ոստիկանությունում, նրան կասկածում են իր հարեւանին` Դավիթ Բաջելիձեին, հրազենի վերք հասցնելու մեջ: Վեճի պատճառը դեռեւս հայտնի չէ: Նշենք, որ հարցաքննելուց հետո Ցոտնե Գամսախուրդիային տեղափոխել են ոստիկանության նախնական կալանավայր։ Տուժած Բաջելիձեին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց. նրան շտապ վիրահատել են: …
կարդալ ավելինԵրեկ ռուսական «Վեդոմոստի» թերթը մի հոդված է հրապարակել, որում վերլուծելով տարբեր երկրների պաշտոնյաների լուսանկարները՝ պարզել է, թե ով ինչպիսի եւ ինչ արժողությամբ ժամացույցներ է կրում: Ըստ թերթի, օրինակ, ռուս պաշտոնյաների մեջ ամենաթանկարժեք ժամացույցը կրում են ոչ թե Դմիտրի Մեդվեդեւը կամ Վլադիմիր Պուտինը, այլ Մոսկվայի քաղաքապետի տեղակալը` Վլադիմիր Ռեսինը. նրա «DeWitt, La Pressy Grande Complication»-ն արժե …
կարդալ ավելինՆախօրեին Ստամբուլում կայացել է Այդին համալսարանի եւ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի կազմակերպած համաժողովը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ճանապարհները: Բացի այդ, ըստ Today’s Zaman-ի, ներկաները խոսել են Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գրեթե մեկ շաբաթ շարունակվող դրոշների պատերազմի մասին: Համաժողովի ընթացքում Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Օնուր Օյմենը նշել է, որ իրենք արել են …
կարդալ ավելին«Եթե Թուրքիան մտնի Եվրամիություն, դրանից Եվրամիությունը կշահի: Մտնել Եվրամիություն, նշանակում է՝ ապահովել 1.5 միլիարդանոց իսլամական աշխարհի աջակցությունը»,- երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` բացման խոսքով հանդես գալով Միջերկրածովյան երկրների Խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստում: «Թուրքիան 2008 թվականի տվյալներով) 17-րդ տեղն է գրավում աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող երկրների մեջ: Այս տարի կբարձրանանք 16-րդ տեղը: Թուրք շինարար-կապալառուները …
կարդալ ավելինՎրաստանում գրանցվել է խոզի գրիպի երկու նոր դեպք: Ինչպես հայտնում է Վրաստանի Առողջապահության նախարարությունը, այս անգամ վարակվել են 17-ամյա վրաց մարզիկ եւ ամերիկուհի, ով գտնվել է Վրաստանում նկարահանող խմբի հետ: Մարզիկը ժամանել էր Շվեդիայից, ուր մեկնել էր մրցույթներին մասնակցելու նպատակով: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ամերիկուհին ժամանել է Վրաստան Ռուս-վրացական պատերազմի մասին ֆիլմի …
կարդալ ավելին«Ադրբեջանի օկուպացված տարածքները նաեւ մեր հողերն են»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քլդըժը։ Նա Ադրբեջանի հասարակությանը կոչ է արել հավատալ Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի այն խոսքերին, որ Անկարան չի բացի հայ-թուրքական սահմանն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական «օկուպացված տարածքները չեն ազատագրվել»: «Խնդրում եմ, հավատացեք դրան: Մենք մի անգամ չէ, որ …
կարդալ ավելինԹուրքիայի մի խումբ պատգամավորներ, ադրբեջանցի օրենսդիրների հրավերով, հոկտեմբերի 25-28-ը կժամանեն Ադրբեջան: Թուրք պատգամավորները Միլի Մեջլիսում կներկայացնեն Թուրքիայի դիրքորոշումը ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում: «Ես կարծում եմ, որ խորհրդարանը հավանություն չի տա այս արձանագրություններին, որովհետեւ արձանագրություններում մեզ համար կարեւոր մի քանի կետեր ներառված չեն, եւ դա Թուրքիային անհանգստացնում է: Այնպես որ, չեմ կարծում, …
կարդալ ավելինՉիլիի բռնապետ Աուգուստո Պինոչետին ձերբակալելու հրաման արձակած իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնը այժմ փողերի լվացման մեջ է կասկածում ռուս միլիարդատերեր Միխայիլ Չեռնոյին եւ Օլեգ Դերիպասկային: Իսպանիայի իրավապահ մարմինները կասկածում են «Բազէլայի» սեփականատեր Օլեգ Դերիպասկային 2001-2004թթ. «ռուսական մաֆիայի միջոցով» փողերի լվացման մեջ: Այդ մասին հայտնում է իսպանական «El Mundo» թերթը: Գարսոնը դեկտեմբերին ժամանելու է Մոսկվա` Դերիպասկայի հետ …
կարդալ ավելինԸստ նախնական տվյալների, հոկտեմբերի 29-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կմեկնի ԱՄՆ: Այդ մասին երեկ հայտարարել է ինքը` Էրդողանը` նշելով, որ իրեն հրավիրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա ասել է, որ եթե կողմերը գան վերջնական պայմանավորվածության, եւ այցը կայանա հոկտեմբերի 29-ին, ապա ինքը ԱՄՆ կմեկնի Իրանից, որտեղ այդ օրերին հանդիպումներ է անցկացնելու:
կարդալ ավելին«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը, մինչ Ղարաբաղյան հակամարտության լուծումը, բացվելու է»,- երեկ նման կանխատեսում է արել Ջոնս Հոփքինսի համալսարանի բարձրագույն միջազգային վերլուծական դպրոցի փորձագետ Դեւիդ Սատտերը: Ըստ փորձագետի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման գործընթացը պայմանավորված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով: Սատտերը կարծում է, որ եւ՛ Թուրքիան, եւ՛ Հայաստանը այս հարցում արդեն իսկ եկել են …
կարդալ ավելինՀոկտեմբերի 15-ին թուրք ոստիկանները ձերբակալել են «Ալ-Քաիդայի» հետ կապ ունենալու համար կասկածվող 33 մարդու, որոնք ահաբեկչական գործողություն էին ծրագրել երկրի տարածքում։ Ըստ «Associated Press»-ի, ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը միաժամանակ գործողություններ է իրականացրել Վան, Էրզրում, Կոնիա, Բաթման եւ Ստամբուլ քաղաքներում: Իրավապաշտպան մարմինները հաստատում են, որ ձերբակալվածները ահաբեկչությունների շարք էին ծրագրել ԱՄՆ-ի ու Իսրայելի դեսպանատների եւ Թուրքիայում տեղակայված …
կարդալ ավելինԹուրքական «Today’s Zaman» թերթը, հղում անելով կառավարության աղբյուրներին, պնդում է, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ուղիղ համեմատական կերպով կախված է լինելու ղարաբաղյան, հայ-ադրբեջանական հակամարտության հարցից: Ըստ հրատարակության, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացը կավարտվի միայն «գրավյալ» տարածքներից հայկական զորքերը դուրս բերելուց հետո: «Դրանից հետո միայն Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները»,- գրում է «Today’s Zaman»-ը` տեղեկացնելով, որ …
կարդալ ավելինԱդրբեջանական «Lider.TV» հեռուստաընկերության փորձագետ Թոֆիկ Աբասովի կարծիքով՝ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն թե հայկական եւ թե թուրքական խորհրդարաններում: «Իրադարձությունների զարգացման ուղղությանը հետեւելիս տեսնում ենք, որ թե Հայաստանը, եւ թե Թուրքիան առասպելներ են հորինում այն բարդությունների վերաբերյալ, որոնք իբր ուղեկցել են Շվեյցարիայում Արձանագրությունների ստորագրման գործընթացին: Իրականում, երկու կառավարություններն էլ` Արեւմուտքի սատարմամբ, մանրամասնորեն պատրաստվել են այս գործընթացին: Իրենք իրենց …
կարդալ ավելինԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով պատասխանատու Միկլոշ Հարաշտին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին` զրպարտության մեղադրանքով հինգ լրագրողների քրեական պատասխանատվության ենթարկելու եւ երկուսին ազատազրկելու համար: ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` Հարաշտին այդ մասին նամակ է հասցեագրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, որտեղ նշել է. «Այդ դատավճիռները է՛լ ավելի են խստացնում Ադրբեջանում լրագրողների նկատմամբ վերջին շրջանում արձանագրված քրեական հետապնդումները: …
կարդալ ավելին