Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին քննադատել է երկրի իրավական համակարգը` մասնավորապես նշելով, որ այն ղեկավարվում է «կոմունիստների» կողմից, ովքեր ցանկանում են ոչնչացնել իրեն: «Իսկական իտալական անոմալիան Սիլվիո Բեռլուսկոնին չէ, այլ Միլանի կոմունիստ դատախազներն ու դատավորները, ովքեր հարձակվում են նրա վրա այն պահից, երբ ինքը մուտք է գործել քաղաքականություն եւ որոշել է վերջ դնել կոմունիստների իշխանությանը»,- հայտարարել է վրրդովված Բեռլուսկոնին: «Արդյո՞ք Սիլվիո Բեռլուսկոնին ամենաքրեական բիզնեսմենն է աշխարհի պատմության մեջ»,- հարցրել է Իտալիայի վարչապետը: Նշենք, որ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ հարուցված դատական գործի լսումներից մեկը նշանակված է նոյեմբերի 16-ին: