Արդեն 64 զոհ

02/11/2009

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ նոյեմբերի 2-ի դրությամբ Ուկրաինայում գրանցվել է գրիպի եւ սուր շնչառական վարակային հիվանդությունների հետեւանքով մահացության 64 դեպք: Բացի այդ, նրա խոսքով, գրիպով եւ սուր շնչառական վարակային հիվանդություններով վարակվել է Ուկրաինայի 191 հազ. քաղաքացի, որոնցից 7,5 հազարը գտնվում է հիվանդանոցում:

Երեկ գիշեր Շվեյցարիայից Բորիսպոլ միջազգային օդանավակայան է ժամանել ինքնաթիռ` բեռնված «Տամիֆլյու» հակավարակային դեղամիջոցով: Իսկ Թուրքիայում կրկին ակտիվացել է խոզի գրիպի վարակը: Այդ երկրի առողջապահության նախարարը երեկ ասել է, որ խոզի գրիպի հետեւանքով մահացության դեպքերի թիվը հասել է վեցի: Անցած շաբաթ խոզի գրիպի զոհ է դարձել երկու երեխա Կոնյա շրջանում: Խոզի գրիպով վարակված 9 հիվանդներ գտնվում են երկրի տարբեր հիվանդանոցներում` բժիշկների հսկողության տակ: Նշենք, որ Թուրքիայում գրանցվել է խոզի գրիպի 1870 դեպք: