Ըստ նախնական տվյալների, հոկտեմբերի 29-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կմեկնի ԱՄՆ: Այդ մասին երեկ հայտարարել է ինքը` Էրդողանը` նշելով, որ իրեն հրավիրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա ասել է, որ եթե կողմերը գան վերջնական պայմանավորվածության, եւ այցը կայանա հոկտեմբերի 29-ին, ապա ինքը ԱՄՆ կմեկնի Իրանից, որտեղ այդ օրերին հանդիպումներ է անցկացնելու: