աշխարհ

Ոգեւորվել է

14.10.2009

Թուրք պատմաբան, պրոֆեսոր Քեմալ Չիչեքը հայտարարել է, թե հայ ժողովուրդը կզարմանա, եթե տեսնի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին վերաբերող թուրքական եւ հայկական արխիվները: Թուրքիայի պատմության ընկերակցության հայկական հետազոտությունների բաժնի ղեկավար Չիչեքն ասել է նաեւ, թե Թուրքիան վախենալու բան չունի, իսկ թուրք պատմաբաններն էլ պատրաստ են քննարկել ցանկացած հարց, որ վերաբերում է 1915 թվականի դեպքերին: Հիշեցնելով, որ …

կարդալ ավելին

Սպանել են սպանողին

12.10.2009

Քրեական աշխարհում հեղինակություն համարվող Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի մտերիմները սպանել են նրա մարդասպանին: Այդ մասին տեղեկություններ են հրապարակել ռուսական լրատվամիջոցները: Ըստ այդմ, քրեական աշխարհի ներկայացուցիչները տեղեկացել են, որ Յապոնչիկի վրա կրակել է Աֆղանական պատերազմին մասնակցած մի վետերան: Հանգուցյալի կողմնակիցները քիլլերից պարզել են պատվիրատուների անունները, ինչից հետո, համաձայն որոշ տվյալների, սպանել են քիլլերին: Հայտնի է դարձել նաեւ, …

կարդալ ավելին

«This Is It»

12.10.2009

Աշխարհահռչակ փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի կայքում եւ ռադիոեթերում հնչել է նրա նոր երգը: Կատարումը կոչվում է «This Is It»: Երգի ձայնագրմանը մասնակցել են նաեւ Մայքլ Ջեքսոնի եղբայրները, սակայն դեռեւս պարզ չէ, թե երբ է ձայնագրվել երգը: Երգը կարելի է գնել օնլայն խանութներում, ինչպես, օրինակ, iTunes-ում: Նշենք, որ կատարումը, որը մինչ այժմ ոչ մի տեղ չի …

կարդալ ավելին

Թվայնացման հայրերին

07.10.2009

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել «մանրաթելային օպտիկայի եւ պատկերի թվայնացման հայրերը»` գիտնականներ Չարլզ Կաոն, Ուիլարդ Բոյլը, Ջորջ Սմիթը: Այդ մասին հայտարարել է Նոբելյան ֆիզիկայի կոմիտեն: Բոյլը եւ Սմիթը դարձել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ «սարքավորման ստեղծման համար, որը հնարավորություն է տալիս թվայնացնել պատկերը»: Բոյլի եւ Սմիթի համատեղ հայտնագործությունը իսկական հեղափոխություն է իրականացրել լուսանկարի ոլորտում` …

կարդալ ավելին

Վերընտրվել է

06.10.2009

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում: Անկարայում տեղի ունեցած կուսակցության համաժողովին Էրդողանը ստացել է կուսակցության 1363 անդամներից 1362-ի ձայները: Մեկ ձայն ճանաչվել է անվավեր: Թուրքիայի իշխող կուսակցության անդամներն ընտրել են նաեւ կուսակցության գործադիր խորհրդի անդամներին: «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի 17 անդամներ փոխվել են: Կուսակցության …

կարդալ ավելին

Ահմադինեջադը հրեական արմատներ ունի

06.10.2009

«The Daily Telegraph» բրիտանական թերթի փոխանցմամբ` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հրեական արմատներ ունի: Ըստ հրապարակման` Ահմադինեջադի անձնագրում նշված է նրա իսկական ազգանունը` Սաբուրիջիան, որը հրեական տարածված ազգանուն է, եւ այդ ազգանունը կրում են հիմնականում Արադան բնակավայրի հրեաները: Ի դեպ, Իրանի նախագահը ծնվել է հենց Արադանում: Թերթի տվյալներով` Ահմադինեջադի հարազատներն ընդունել են մահմեդականություն եւ փոխել իրենց …

կարդալ ավելին

Ցեղասպանության հարցը` Վրաստանի խորհրդարանում

02.10.2009

Վրաց մի խումբ պատգամավորներ պատրաստվում են խորհրդարանի օրակարգ մտցնել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը` հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ այդ նախաձեռնությունը կապված է վերջին շրջանում լարված թուրք-վրացական հարաբերությունների, ինչպես նաեւ այն վտանգների հետ, որոնք սպասում են Վրաստանի տնտեսությանը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Հիշեցնենք, որ թուրքական «Milliyet»-ը գրել էր, …

կարդալ ավելին

Թուրքերը` Ադրբեջանի շահերից

02.10.2009

«Թրենդի» փոխանցմամբ` Ադրբեջանի Միլի մեջլիսի երեկվա նիստում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության քննարկման ժամանակ իշխանամետ «Անա Վեթեն» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջն առաջարկել է պաշտոնական Անկարայի հետ «ճանապարհային քարտեզ» ստորագրել, մինչեւ հոկտեմբերի 10-ին ստորագրվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները: «Թուրքիան իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի այն հարցերի առնչությամբ, որոնք կարող են …

կարդալ ավելին

ԱՄՆ-ի դերը մեծ է

02.10.2009

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի ԼՂՀ հակամարտության կարգավորմանը: ANS PRESS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախկին նախագահ, Կոսովոյում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցիչ Մարտի Ահտիսաարին: «Ես համոզված եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ներդնում կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ մեզ թույլ կտա այդ խնդիրը նոր տեսանկյունից դիտարկել»,- նշել է նա: Ըստ նրա` հակամարտությունների կարգավորման հարցում …

կարդալ ավելին

Գոյություն ունի երեք խումբ

02.10.2009

«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ կապված այսօր հանրապետությունում հասարակության կարծիքը բաժանված է երեք խմբի»,- երեկվա ասուլիսում ասել է հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը: Առաջին խմբի ներկայացուցիչները, նրա խոսքով` կտրականապես եւ վճռականորեն դեմ են նշված դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Երկրորդ խումբը, որն, ըստ նրա` մեծամասնություն է կազմում, համաձայն է այդ հարաբերությունների զարգացմանը, «սակայն բարձրաձայնում է, որ սթափ հայացքով …

կարդալ ավելին

Հաղթել է Անգելա Մերկելը

28.09.2009

Կիրակի օրը կայացած Բունդեստագի ընտրություններում Գերմանիայի ընտրողների մեծամասնությունը` 34 տոկոսը, քվեարկել է կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության օգտին: Այսպիսով, Մերկելը հնարավորություն է ստանում երկրորդ անգամ վերընտրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում: Հավելենք, որ Մերկելի կուսակցության հիմնական հակառակորդի` Սոցիալ-դեմոկրատների օգտին քվեարկել է ընտրողների մոտ 23 տոկոսը:

կարդալ ավելին

Պատից պատ

25.09.2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստի ընթացքում, զուգահեռներ է անցկացրել Բեռլինյան պատի եւ Վրաստանի կորցրած տարածքների միջեւ` խոստանալով, որ Աբխազիան վերադառնալու է իր երկրի կազմ: «Պատը, որը սահմանազատում է մեր տարածքի մեկ հինգերորդ մասը, պատ է, որը կրկին բաժանում է Եվրոպան` վախի եւ հսկողության նոր սահմաններ հաստատելով»,- այսպես է Սահակաշվիլին բնութագրել …

կարդալ ավելին

Համիդի վերջին թոռը

25.09.2009

97 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո, մահացել է Օսմանյան հարստության վերջին ժառանգը` Օսման Էրթուղրուլը: Այդ մասին երեկ հաղորդել է Ստամբուլի քաղաքային վարչակազմը: Էրթուղրուլը Թուրքիայում 600 տարի իշխած եւ 1924թ. գահընկեց արված օսմանյան սուլթանների շառավիղն էր` սուլթան Աբդուլ Համիդ երկրորդի թոռը, եւ Օսմանյան Կայսրության գահի վերջին հավակնորդը: Գահ բարձրանալու դեպքում նա կկոչվեր Էրթուղրուլ առաջին կամ Օսման …

կարդալ ավելին

Եվս 5 զոհ

25.09.2009

Հորդառատ անձրեւների պատճառով Թուրքիայի հյուսիս-արեւելքում առաջացած ջրհեղեղների հետեւանքով արդեն զոհվել է հինգ մարդ: Այդ մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի բնապահպանության նախարար Վեյսել Էրօղլուն: «Չորս մարդ է զոհվել ջրհեղեղների հետեւանքով, եւս մեկ մարդ համարվում է անհետ կորած: Մենք ենթադրում ենք, որ այդ մարդը նույնպես մահացել է: Այսպիսով կարող ենք ասել, որ զոհերի թիվը հասել է հինգի»,- …

կարդալ ավելին

Գնացել է Բաքու

25.09.2009

Երեկ պաշտոնական այցով Բաքու է ժամանել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը: Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության մամուլի ծառայության փոխանցմամբ` այցի նպատակը Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի առաջին նստաշրջանի աշխատանքին մասնակցելն է: Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Բաքու այցի շրջանակներում կանցկացնի մի շարք հանդիպումներ: Հիշեցնենք, որ Մեհմեդ Ալի Շահինը Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել այս տարվա …

կարդալ ավելին

Դուրս է եկել գծերից

25.09.2009

Բաքվից Բաթում ուղեւորվող բեռնատար գնացքը նախօրեի երեկոյան դուրս է եկել գծերից: Գնացքը տեղափոխում էր մեծ քանակությամբ վառելիք: Շնորհիվ էլեկտրական սյուների եւ երկաթգծի մոտակայքում գտնվող տների դարպասների, գնացքը չի շրջվել: Պատահարը հրդեհ չի առաջացրել, զոհեր չկան:

կարդալ ավելին

Հերթական ուլտիմատումը

18.09.2009

Երեկ իֆթարի արարողության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական բանակցային գործընթացում Թուրքիայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: «Քանի դեռ Ադրբեջանի գրավյալ տարածքները չեն վերադարձվել, Հայաստանի հետ սահմանը չի բացվի»,- հայտարարել է Էրդողանը: «Թուրքիան գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ մոտ է: Եթե մենք Հայաստանի կողմից չտեսնենք կոնկրետ քայլեր, սահմանի բացման մասին ոչ …

կարդալ ավելին

Կարող է ճանաչել

18.09.2009

«Նախագահական ընտրություններից հետո Ուկրաինան կարող է ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը»,- երեկ նման հայտարարություն է արել ուկրաինական «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչ, պատգամավոր, Ուկրաինայի նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչի ղեկավարած կառավարության կաբինետի անդամ Անատոլի Տոլստոուխովը: «Շատ հաճելի է լսել, երբ այնպիսի երկրներ, ինչպիսին Վենեսուելան է, ճանաչում են Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, բայց ավելի կարեւորն այն է, …

կարդալ ավելին

Մտահոգված են

18.09.2009

Վրաստանում ապրող ադրբեջանցիները մտահոգված են Ռուսաստանի որոշմամբ, համաձայն որի՝ այսուհետ արգելվում է հատել ռուս-ադրբեջանական ցամաքային սահմանը: «Վրաստանի ադրբեջանցիներն այս լուրն ընդունեցին մեծ մտահոգությամբ, քանի որ նրանք կարողանում էին Ռուսաստան գնալ ռուս-ադրբեջանական սահմանով: ՌԴ ԱԳՆ վերջին որոշումն էլ ավելի է մեծացնում վրաստանաբնակ ադրբեջանցիների վրա գործադրվող ճնշումները»,- հայտարարել է Վրաստանի ադրբեջանցիների «Հեյրաթ» ազգային շարժման նախագահ Ալիբալա Ասկերովը: …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը գալիս է Կովկաս

18.09.2009

Նախօրեի երեկոյան ԱՄՆ-ը Չեխիային եւ Լեհաստանին պաշտոնապես տեղեկացրել է, որ հրաժարվում է այդ երկրում հակահրթիռային պաշտպանության ռադար եւ 10 հրթիռ տեղադրելու մտադրությունից։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ ուղերձում հայտարարել է, որ դա ամենեւին չի նշանակում հրաժարում հակահրթիռային համակարգից: Ըստ նրա, ծրագրվածի փոխարեն ստեղծվելու է ԱՄՆ-ի եւ դաշնակիցների պաշտպանությունը ապահովող նոր համակարգ, որը կլինի ավելի արդյունավետ, …

կարդալ ավելին