Պատից պատ

25/09/2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստի ընթացքում, զուգահեռներ է անցկացրել Բեռլինյան պատի եւ Վրաստանի կորցրած տարածքների միջեւ` խոստանալով, որ Աբխազիան վերադառնալու է իր երկրի կազմ: «Պատը, որը սահմանազատում է մեր տարածքի մեկ հինգերորդ մասը, պատ է, որը կրկին բաժանում է Եվրոպան` վախի եւ հսկողության նոր սահմաններ հաստատելով»,- այսպես է Սահակաշվիլին բնութագրել Աբխազիայի սահմանը: «Դեռեւս Յասոնի ժամանակներից Աբխազիան եղել է մեր պատմության առավել արժեքավոր եւ կենսուրախ մասը: Ժամանակի ընթացքում Աբխազիան կրկին կդառնա այն, ինչ որ եղել է` Վրաստանի ամենահիասքանչ մասը»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: