Թվայնացման հայրերին

07/10/2009

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել «մանրաթելային օպտիկայի եւ պատկերի թվայնացման հայրերը»` գիտնականներ Չարլզ Կաոն, Ուիլարդ Բոյլը, Ջորջ Սմիթը: Այդ մասին հայտարարել է Նոբելյան ֆիզիկայի կոմիտեն: Բոյլը եւ Սմիթը դարձել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ «սարքավորման ստեղծման համար, որը հնարավորություն է տալիս թվայնացնել պատկերը»: Բոյլի եւ Սմիթի համատեղ հայտնագործությունը իսկական հեղափոխություն է իրականացրել լուսանկարի ոլորտում` թույլ տալով ֆիքսել ազդանշանները էլեկտրոնային ձեւով, այլ ոչ թե ֆոտոժապավենի վրա: Նրանց հայտնագործությունը լայն տարածում է ստացել բժշկությունում, տիեզերական եւ օվկիանոսագիտական հետազոտություններում: