Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի ԼՂՀ հակամարտության կարգավորմանը: ANS PRESS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախկին նախագահ, Կոսովոյում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցիչ Մարտի Ահտիսաարին: «Ես համոզված եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ներդնում կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ մեզ թույլ կտա այդ խնդիրը նոր տեսանկյունից դիտարկել»,- նշել է նա: Ըստ նրա` հակամարտությունների կարգավորման հարցում մեծ է ԱՄՆ-ի դերը: «Ես հերթական անգամ համոզվում եմ, որ ԱՄՆ-ը բավական մեծ դեր է խաղում ցանկացած հակամարտության կարգավորման մեջ: Հարկավոր է ստանալ նրանց աջակցությունը: Հակամարտության կարգավորումը նաեւ կախված է հիմնական ուժերի միջեւ հարաբերություններից: Կոսովոյի հակամարտության կարգավորման ընթացքում Արեւմուտքի եւ Արեւելքի, Ռուսաստանի եւ այլ երկրների միջեւ հարաբերություններն այնքան էլ բարենպաստ չէին: Ճիշտ է՝ դա հիմնական տարրը չէ, սակայն կարեւոր գործոն է հանդիսանում: Իմ կարծիքով՝ այս հարցում իր դրական ազդեցությունն է թողել նաեւ ֆինանսական ճգնաժամը: Երկրները հասկացել են, որ պետք են միմյանց»,- հայտարարել է նա: