Երեկ պաշտոնական այցով Բաքու է ժամանել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը: Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության մամուլի ծառայության փոխանցմամբ` այցի նպատակը Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի առաջին նստաշրջանի աշխատանքին մասնակցելն է: Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Բաքու այցի շրջանակներում կանցկացնի մի շարք հանդիպումներ: Հիշեցնենք, որ Մեհմեդ Ալի Շահինը Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել այս տարվա օգոստոսին: Ավելի վաղ նա եղել է Թուրքիայի արդարադատության նախարարը: