Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Ըստ թուրքական «Anadolu» գործակալության, հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել են տարածաշրջանի վերջին զարգացումները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով, Ալիեւը Թուրքիայի վարչապետին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:
կարդալ ավելինԱդրբեջանի Արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ի Պետքարտուղարությանը` Կոնգրեսի` Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն դոլարի հատկացում սահմանող նախագծի առնչությամբ: Նոտան փոխանցել է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը: Ադրբեջանական կողմի պնդմամբ` առանց Ադրբեջանի իշխանությունների հետ խորհրդակցելու իրականացվող ԱՄՆ-ի կառավարության ցանկացած ծրագիր Լեռնային Ղարաբաղում եւ «գրավյալ մյուս տարածքներում» հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին Միացյալ Նահանգների պաշտոնապես …
կարդալ ավելինԱդրբեջանի Քաղավիացիայի պետական վարչությունը հայտարարել է, որ արդեն իսկ պատվիրել է Boeing 787 Dreamliner ինքնաթիռ: Ադրբեջանն ԱՊՀ տարածքում առաջին երկիրն է, որը կունենա այդ օդանավից: Սպասվում է, որ առաջին Dreamliner-ը Ադրբեջան կհասնի 2014թ.: Դրանով կիրականացվեն հեռավոր չվերթեր՝ Ադրբեջանից ԱՄՆ, Եվրոպայի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներ: Հիշեցնենք, որ ամերիկյան «Boeing» ընկերությունը ստացել էր «787 Dreamliner»-ի 840 պատվեր, …
կարդալ ավելինԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 24-25-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Ըստ Ադրբեջանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովի, այցի ընթացքում քննարկվելու է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Պոլուխովի խոսքերով, Մամեդյարովը հանդիպելու է թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:
կարդալ ավելինԱդրբեջանի Միլի Մեջլիսը ուղերձով դիմել է ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին` հայտնելով իր բողոքը Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն հատկացնելու Կոնգրեսի ընդունած օրինագծի կապակցությամբ: Ուղերձում ադրբեջանցի խորհրդարանականները հույս են հայտնել, որ ԱՄՆ նախագահը վետո կդնի այս բանաձեւի վրա: «Միլի Մեջլիսը հույս է հայտնում, որ ԱՄՆ նախագահը ինչ-որ մեխանիզմներով կդադարեցնի Լեռնային Ղարաբաղի սեպարատիստական ռեժիմի ֆինանսավորման ծրագիրը: ԱՄՆ Կոնգրեսի …
կարդալ ավելին«Մեզ համար օրակարգային հարցը 21-րդ դարում հետեւյալն է. մարդկանց համար իրական դարձնել մարդու իրավունքները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում իր ելույթում անդրադառնալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մարտավարությանը: «Մարդիկ պետք է ազատ լինեն բռնապետության շղթաներից, կտտանքներից, խտրականությունից, առաջնորդների հանդեպ ունեցած վախից, ովքեր կարող են բանտարկել կամ ոչնչացնել նրանց: Այս ամենով հանդերձ, նրանց կարիքները …
կարդալ ավելինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ Մոսկվայում հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ղեկավարության հետ: Բանակցությունների օրակարգում են եղել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերին Ռուսաստանի օժանդակության մեծացմանը, հակահրթիռային պաշտպանության ծրագրերին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Եվրոպայում անվտանգության կառույցների արդիականացման` Ռուսաստանի առաջարկը: Սա ՆԱՏՕ-ի ղեկավարի առաջին այցն է Մոսկվա անցած տարվա ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Բեռնար Ֆասիեին, Յուրի Մերզլյակովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: APA-ի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակի եւ հեռանկարների շուրջ: Ի դեպ, այս անգամ միջնորդները Երեւան չեն գա. Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումները կկայանան …
կարդալ ավելին«Հյուրիեթ» պարբերականը երեկ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնի հայտարարություններին: Ըստ թերթի` Գորդոնը ներկա է գտնվել Օբամա-Էրդողան հանդիպման այն հատվածին, որի ժամանակ ներգրավված են եղել նաեւ կողմերի պատվիրակությունները: Թերթի տեղեկացմամբ` Գորդոնը խոսել է Թուրքիային առնչվող երեք առանցքային հարցերի մասին: Դրանք են` 1. Թուրքիան ցանկանում է Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հանդես …
կարդալ ավելինԼատվիայի կողմից Շենգենյան պայմանագրի ստորագրումից հետո Ռիգայի օդանավակայանը կարող է դառնալ տարանցիկ կետ Հայաստանի համար դեպի Եվրոպա եւ Սկանդինավյան երկրներ չվերթեր կատարելու համար: Այդ մասին երեկ հայ-լատվիական բիզնես ֆորումի ժամանակ ասել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը: «Հայաստանում կա հիանալի ներուժ, ինչից կարելի է փոխհարաբերությունների ամրապնդման համար նոր գաղափարներ քաղել»,- նշել է Զատլերսը: Լատվիայի նախագահի խոսքով` …
կարդալ ավելին«ԼՂ հիմնախնդիրն անհնար է արագ կարգավորել, ռազմական ճանապարհով լուծումն էլ, ըստ էության, արագ կարգավորում չի ապահովում»,- ըստ «day.az»-ի՝ ասել է Ռուսաստանի քաղաքական փորձաքննության միջազգային ինստիտուտի տնօրեն Եվգենի Մինչենկոն: Նրա դիտարկմամբ, տարածաշրջանում գոյություն ունեն այնպիսի ստրատեգիական օբյեկտներ, ինչպիսին է, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, որի անվտանգությունը կարեւոր է Արեւմուտքի համար: Արեւմուտքը թույլ չի տա, որ այդ ստրատեգիական օբյեկտների անվտանգությունը …
կարդալ ավելինԱդրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը նախօրեին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ նաեւ խոսել է ՀՀ բնակչության թվաքանակի, զինված ուժերի համալրման եւ սահմանային միջադեպերի մասին: Երեկ, սակայն, ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է այդ լուրերը: «Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանն ունի մարդկային ռեսուրսի պակաս եւ չի կարողանում կազմավորել անհրաժեշտ ստորաբաժանումները: Այս առնչությամբ …
կարդալ ավելինԸստ թուրքական «Անկա» գործակալության` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «սկանդալիստ» է անվանել Թուրքիայի վարչապետ Էրդողանին: «Անկան» վկայակոչելով հրեական JTA լրատվամիջոցին` ասում է, որ այդ կշտամբանքի պատճառը եղել է Էրդողանի հակաիսրայելական կեցվածքը: «Նախագահ Օբաման Թուրքիայի հեղինակությանը վնասող խոսքեր արտաբերելով` Էրդողանին կշտամբել է հակաիսրայելական սկանդալային հայտարարություններ անելու համար»,- գրել է JTA-ն` ասելով, թե այդ մասին տեղեկացրել է հանդիպմանը …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրություններ վավերացումը կախված է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում գրանցված դրական միտումներից, թուրք քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի համոզմամբ` ամենից առաջ ուղղված էր թուրքական հասարակությանը: Ըստ «day.az»-ի` Գուլուզադեն նշել է, որ ինքը դրական է գնահատում Էրդողանի` Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ արտահայտած տեսակետները: Նրա դիտարկմամբ` ինքնին օրինաչափ են դիտվում …
կարդալ ավելինԹուրքական «Ջումհուրիեթ» օրաթերթն անդրադարձել է բրիտանական «Financial Times»-ի Օբամա-Էրդողան հանդիպմանն ու դրան հաջորդած հայտարարություններին առնչվող հրապարակմանը, որտեղ մասնավորաբար նշված է. «Հակառակ բոլոր քննադատություններին, որոնք կապված են Թուրքիայի` Իսրայելի հետ հարաբերությունները լարելու եւ Իրանի միջուկային ծրագրերը պաշտպանելու հետ, Օբամայի վարչակազմը շարունակում է Անկարային դիտել որպես կենսական նշանակության գործընկեր` բավականին բարդ մի տարածաշրջանում»: Բրիտանական պարբերականը ստորագրված հայ-թուրքական …
կարդալ ավելին«New York Times»-ի հաղորդմամբ` շախմատի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը վաճառել է Նյու Յորքում գտնվող իր նախկին բնակարանը եւ հենց նույն քաղաքում վարկով, պենտհաուս նոր բնակելի շենքում 3,4 մլն դոլարով բնակարան է ձեռք բերել, որը հատակագծել է ամերիկացի աշխարհահռչակ ճարտարապետ Ռոբերտ Շտերնը (Robert A.M. Stern FAIA): Շտերնի նախագծած պենտհաուսը գտնվում է Ամստերդամ ավենյուի 76-րդ փողոցում: Կասպարովի …
կարդալ ավելինՌուսաստանի Դաշնության տարածքում ՌԴ քաղաքացիների եւ այլազգիների միջեւ ամուսնությունների քանակը նվազում է, սակայն սերը ուկրաինացիների, հայերի եւ տաջիկների հանդեպ ռուսների մոտ չի մարել։ ՌԴ Պետդումայում տեղի ունեցած «կլոր սեղանի» ժամանակ Դումայի փոխնախագահ Նադեժդա Գերասիմովան նշել է, որ ռուսաստանցիների եւ օտարերկրացիների միջեւ 2007թ. գրանցվել է 68.499 ամուսնություն, 2008թ.՝ 60.627, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 29.317 ամուսնություն։ …
կարդալ ավելինԱյսպիսով, կոշտ դիրքորոշման ջատագովների ցանկությունն իրականացավ: Բարաք Օբաման դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, անցավ Ռուբիկոնը: Օրերս Վեստ-Պոյնտ Ռազմական ակադեմիայի կադետների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց Աֆղանստան 30 հազարանոց լրացուցիչ ռազմական կոնտինգենտ ուղարկելու մասին: Սակայն նա տեղնուտեղը պակասեցրեց ուժայինների ադրենալինը, երբ ավելացրեց, որ 2011 թ. կեսերից ամերիկյան զորքերը դուրս են բերվելու այդ երկրից: Սա անակնկալ չպետք է լիներ, …
կարդալ ավելինՆախորդ տարվա Ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո առաջին անգամ ամբողջական կազմով երեկ հանդիպում է կայացել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի անդամների միջեւ: Երեկ, ըստ էության, առաջին դեպքն էր, երբ խորհրդի 29 անդամները արձագանքել են դաշինքի գլխավոր քարտուղարի առաջարկին եւ համաձայնել են քննարկել «21-րդ դարի մարտահրավերները» թեման: Երկու օր առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր. «Իբրեւ ՆԱՏՕ-Ռուսաստան …
կարդալ ավելինԹուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ազգությամբ հայ գործիչը դարձել է կառավարության անդամ: 28-ամյա Սուրեն Ալեպլին ծնվել է Ստամբուլում, սովորել է հայկական դպրոցում, բարձրագույն կրթությունը ստացել է ԱՄՆ-ում: Նա աշխատելու է Թուրքիայի գործադիր մարմնում: Նշենք, որ Թուրքիայում գործում է օրենք, որով արգելվում է ոչ մուսուլմաններին աշխատել կառավարությունում:
կարդալ ավելին