Առաջինը ԱՊՀ-ում

19/12/2009

Ադրբեջանի Քաղավիացիայի պետական վարչությունը հայտարարել է, որ արդեն իսկ պատվիրել է Boeing 787 Dreamliner ինքնաթիռ: Ադրբեջանն ԱՊՀ տարածքում առաջին երկիրն է, որը կունենա այդ օդանավից: Սպասվում է, որ առաջին Dreamliner-ը Ադրբեջան կհասնի 2014թ.: Դրանով կիրականացվեն հեռավոր չվերթեր՝ Ադրբեջանից ԱՄՆ, Եվրոպայի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներ: Հիշեցնենք, որ ամերիկյան «Boeing» ընկերությունը ստացել էր «787 Dreamliner»-ի 840 պատվեր, աշխարհի 56 երկրներից: