Սկանդալիստը

10/12/2009

Ըստ թուրքական «Անկա» գործակալության` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «սկանդալիստ» է անվանել Թուրքիայի վարչապետ Էրդողանին: «Անկան» վկայակոչելով հրեական JTA լրատվամիջոցին` ասում է, որ այդ կշտամբանքի պատճառը եղել է Էրդողանի հակաիսրայելական կեցվածքը: «Նախագահ Օբաման Թուրքիայի հեղինակությանը վնասող խոսքեր արտաբերելով` Էրդողանին կշտամբել է հակաիսրայելական սկանդալային հայտարարություններ անելու համար»,- գրել է JTA-ն` ասելով, թե այդ մասին տեղեկացրել է հանդիպմանը ներկա գտնված ամերիկացի մի պաշտոնյա: Ըստ նրա՝ Օբաման Էրդողանի վրա ճնշում է գործադրել Իսրայելի հետ խզված կապերը վերականգնելու համար: