Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Ըստ թուրքական «Anadolu» գործակալության, հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել են տարածաշրջանի վերջին զարգացումները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով, Ալիեւը Թուրքիայի վարչապետին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: