աշխարհ

Մեկնել են

23.03.2010

Երեկ աշխատանքային այցով Վրաստան են ժամանել ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Մատիաս Յորշն ու Կաստրիոտ Իսլամը: Այցի շրջանակներում նրանք կլինեն Եվրոպայի խորհրդի տեղեկատվական կենտրոնում եւ կհանդիպեն Վրաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բորիս Վոձի հետ: Մատիաս Յորշն ու Կաստրիոտ Իսլամը կհանդիպեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ընդդիմության ներկայացուցիչներին: Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ ռեինտեգրացիայի պետնախարար Թեմուր …

կարդալ ավելին

Կարող են վերադառնալ շուկա

20.03.2010

Արդեն այս տարի Ռուսաստան կարող են վերադառնալ վրացական գինիներն ու «Բորժոմ» հանքային ջրերը, որոնք շրջանառությունից հանվել էին դեռեւս 2006թ.` «Ռոսպոտրեբնադզորի» որոշմամբ: Ըստ «Կոմերսանտի»` ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Վլադիմիր Սալամատովի խոսքով, հուլիսի 1-ից հետո կփոխվի Ռուսաստանի տարածքում որոշ ապրանքների վրա դրված արգելքների ռեժիմը: Դրանից հետո «Ռոսպոտրեբնադզորն» այլեւս չի կարող վերահսկել իրավիճակը: Բացառություն է արվելու միայն …

կարդալ ավելին

Միակը տարածաշրջանում

18.03.2010

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին Բրյուսել կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ: Հանդիպման ժամանակ, ըստ Վրաստանի վարչապետի աշխատակազմի տարածած տեղեկատվության, շեշտվել է, որ Վրաստանը լինելու է «միակ երկիրը Հարավային Կովկասում, որը ԵՄ-ի հետ կունենա պարզեցված վիզային ռեժիմ եւ փախստականներին հետ ընդունելու ընթացակարգ»: Գերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ Եվրամիությունը …

կարդալ ավելին

Վարչապետը կկանգնի դատարանի առջեւ

18.03.2010

Շվեդիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ երկրի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի` նրան մեղադրելով երկրի օրենքներին հակասող գործողությունների համար: «Anadolu» գործակալության փոխանցմամբ` կուսակցության պատգամավոր Սվենդ Էրիկ Օսթբերգն ասել է, որ վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի հայտարարությունը, թե Ռիկսդագի ընդունած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը իշխանությունների համար պարտավորեցնող չէ եւ օրենքի ուժ չունի, հակասում է Շվեդիայի օրենքներին: «Ռեջեփ …

կարդալ ավելին

Ղարաբաղյան պատերազմը շարունակում է զոհեր տալ

18.03.2010

Արդեն 15 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն է հաստատվել, սակայն բժիշկները մտահոգվում են, որ պատերազմը շարունակում է խլել մարդկանց կյանքերը՝ սթրեսի հետեւանքով առաջացած հիվանդությունների միջոցով. հիվանդություններ, որոնց քանակն ավելանում է: Ղարաբաղի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ այստեղ գործ ունեն «Ղարաբաղյան համախտանիշի» հետ, որն արտահայտվում է քաղցկեղի, սրտի կաթվածի եւ այլ հիվանդությունների տեսքով: Երբ …

կարդալ ավելին

Իմիտացիոն պատերազմ

16.03.2010

Շաբաթ օրը երեկոյան վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը ընդհատել է իր հաղորդումները` լուրերի հատուկ թողարկմամբ: «Իմեդիի» լրագրողները հաղորդել են, թե ռուսական զորքերը հարձակվում են, ընդդիմության առաջնորդներ Զուրաբ Նողաիդելին եւ Նինո Բուրջանաձեն փախել են Հարավային Օսիա` ձեւավորելով ռուսամետ կառավարություն: «Ռուսական տանկային գումարտակը Հայաստանից շարժվում է դեպի մայրաքաղաք»,- տեղեկացրել է «Իմեդին»: Ավելի ուշ «Իմեդիի» լրագրողները հաղորդել են, թե Վրաստանի …

կարդալ ավելին

Տեղն է դրել

13.03.2010

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պատրաստած Մարդու իրավունքների պաշտպանության զեկույցին: ՌԴ Արտգործնախարարությունն իր պաշտոնական մեկնաբանության մեջ Պետդեպարտամենտին խորհուրդ է տալիս մարդու իրավունքների վերաբերյալ բարոյական խրատներ տալու փոխարեն՝ ուշադրություն դարձնել ԱՄՆ-ում կատարվող «խոշտանգումներին, անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքին»: Պաշտոնական մեկնաբանության մեջ ռուսական կողմը ԱՄՆ Պետդեպարտամենտի ուշադրությունը հրավիրում է ոչ միայն «տխրահռչակ Բահրամի եւ …

կարդալ ավելին

Բողոքել է

13.03.2010

Երեկ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Շվեդիայի դեսպան Քրիստեր Ասպը, որին պաշտոնապես բողոք է ներկայացվել նախօրեին Շվեդիայի խորհրդարանում ընդունված բանաձեւի կապակցությամբ, որով Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերը ճանաչվել են որպես «ցեղասպանություն»: Շվեդիայի դեսպանը Թուրքիայի Արտգործնախարարությունում ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, թե պաշտոնական Ստոկհոլմի կարծիքով՝ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Դեսպանը նաեւ հույս է հայտնել, որ …

կարդալ ավելին

Ընդունեց բանաձեւը

13.03.2010

Շվեդիայի խորհրդարանը հինգշաբթի օրը ընդամենը 1 ձայնի առավելությամբ քվեարկել է 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին: Շուրջ 6 ժամ շարունակված քննարկումների արդյունքում բանաձեւին կողմ են քվեարկել 131 պատգամավոր, դեմ`130-ը: Ըստ «Ազատության»` քվեարկության ելքը պարզ չէր մինչեւ վերջին րոպեն, առավել եւս, որ խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեմ էր արտահայտվել բանաձեւին: Այս որոշմամբ, Շվեդիայի …

կարդալ ավելին

Դեռեւս չի հաջողվել

13.03.2010

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ դեռեւս չի հաջողվել համաձայնության գալ Ադրբեջանի հետ գազի գնի շուրջ: Թուրքական Vatan-ի փոխանցմամբ` Յըլդըզը նշել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածության առումով որեւէ տեխնիկական խնդիր չկա, սակայն առկա է երեք չլուծված խնդիր: «Առաջինը արդեն ստացած 7 մլրդ խմ գազի գինն է, երկրորդը` 2016-ից Շահ Դենիզից արդյունահանվելիք գազի սակագինն …

կարդալ ավելին

Համացանցը կվերածվի՞ քաղաքական վերահսկողության գործիքի

13.03.2010

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Կիբեր-գրաքննության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ սուր գրաքննության են ենթարկվում եւ իշխանությունների կողմից վերահսկվում համացանցային կայքերը: RSF-ի «Համացանցի թշնամիները» վերտառությամբ զեկույցում քաղաքացիների` համացանցից օգտվելու հնարավորությունները սահմանափակող «ամենաահավոր խախտումներ կատարող» երկրների ցանկում տեղ են զբաղեցրել Սաուդյան Արաբիան, Բիրման, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Եգիպտոսը, Իրանը, Ուզբեկստանը, …

կարդալ ավելին

Հարաշտին լքեց պաշտոնը

11.03.2010

Երեկ լրացավ ԵԱՀԿ՝ մամուլի ազատության հարցերով հանձնակատար Միկլոշ Հարաշտիի պաշտոնավարման ժամկետը: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մշտական խորհուրդը որոշում է կայացրել երաշխավորել Նախարարների խորհրդին ԵԱՀԿ` մամուլի ազատության հարցերով հանձնակատարի պաշտոնում նշանակել Բոսնիայի եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին: Նա միակ թեկնածուն մնաց, երբ Լրագողների միության քարտուղար Միխայիլ Ֆեդոտովն ինքնաբացարկ հայտարարեց: Հարաշտին այդ պաշտոնում նշանակվել է 2004թ.` …

կարդալ ավելին

Երկակի խաղ

11.03.2010

Երեկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ժամանել է Աֆղանստան` այդ երկրի նախագահ Համիդ Քարզայի հետ բանակցությունների նպատակով: Սա Ահմադինեջադի առաջին այցն է Աֆղանստան անցած տարի իր եւ աֆղանստանցի պաշտոնակցի վերընտրությունից հետո: Իրանի եւ Պակիստանի հետ պաշտոնական Քաբուլի համագործակցությունը կարեւորվում է Աֆղանստանում հակամարտությանը վերջ տալու համար «Թալիբան» շարժման հետ քաղաքական լուծում գտնելու առումով: Ահմադինեջադի այցը մասնակիորեն համընկել …

կարդալ ավելին

37-րդ տեղում

11.03.2010

Միջազգային «Save the Children» («Փրկենք երեխաներին») բարեգործական կազմակերպությունը հրապարակել է զեկույց` աշխարհի 125 երկրներում մայրության հետ կապված իրավիճակի մասին: «Save the Children»-ի ուսումնասիրության ընթացքում հաշվի են առնվել հետեւյալ գործոնները` մայրերի եւ երեխաների մահացության դեպքերը ծննդաբերության ժամանակ, ժամանակակից դեղամիջոցների օգտագործումը, կանացի առողջության ոլորտում բժշկության զարգացման աստիճանը: Կազմակերպության ցանկում առաջին հորիզոնականում է Շվեդիան, երկրորդ հորիզոնականը կիսում են …

կարդալ ավելին

Գնելու են Ռուսաստանից

11.03.2010

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թեներ Յըլդըզը հայտարարել է, թե իր երկիրը ծրագրում է միջուկային վառելիքը գնել Ռուսաստանից: Թուրքիան հայտարարել է Մերսին քաղաքում երկրում առաջին ատոմակայանի կառուցման մտադրության մասին: Շինարարությունն իրականացնելու համար ստեղծվել է ռուս-թուրքական համատեղ կոնսորցիում: Թուրքիան վերջին 40 տարում մի քանի մրցույթ է հայտարարել ատոմակայան կառուցելու համար, որոնք բոլորը չեղյալ են հայտարարվել: Վերջին տենդերը անցյալ …

կարդալ ավելին

Կանայք` աշխատանքում

11.03.2010

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Համաշխարհային տնտեսական համաժողովը հրապարակել է Corporate Gender Gap Report 2010 տարեկան զեկույցը, որը պատրաստվել է աշխարհի խոշոր գործատուների 600 ղեկավարների հարցազրույցների հիման վրա: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց ամենամեծ տոկոսը աշխատում է ԱՄՆ ընկերություններում (52%), Իսպանիայում (48%), Կանադայում (46%) եւ Ֆինլանդիայում (44%): Ռուսաստանի խոշոր ընկերություններում անձնակազմի 44%-ը կանայք են: Ամենաքիչ …

կարդալ ավելին

Հայերենը` «այլ» խմբում

11.03.2010

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լեզվական պատրաստվածության ծրագրի շրջանակներում ավելի քան 100 լեզուներ բաժանել է երեք խմբերի: Առաջին խմբում, որոնց իմացությունն, ըստ Պենտագոնի, «ծայրահեղ անհրաժեշտություն է», տեղ են գտել ռուսերենը, չինարենը, արաբերենը, ֆրանսերենը, կորեերենը, պորտուգալերենը, թուրքերենը, թուրքմեներենը, փուշտուներենը, դարին եւ պարսկերենը: Երկրորդ խմբում են վրացերենը, ադրբեջաներենը, ղազախերենը, ուզբեկերենը, չեխերենը, վիետնամերենը եւ մի շարք աֆրիկական երկրների լեզուներ: Վերջին …

կարդալ ավելին

Մեդվեդեւը Պուտինից խի՞ստ է

07.03.2010

Ըստ «Financial Times»-ի` Ռուսաստանում Օլիմպիական գործիչներին աշխատանքից ազատելը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որդեգրած ղեկավարման նոր ոճի ամենաթարմ դրսեւորումներից է: Նախագահության երկու տարիների ընթացքում Մեդվեդեւը աշխատանքից ազատել է չորս նահանգապետերի, Ոստիկանության 18 գեներալների եւ 20 չինովնիկների, ինչպես նաեւ՝ տասնյակ մանր պաշտոնյաների: Վանկուվերի ձմեռային Օլիմպիական խաղերից հետո Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ նման ձախողման համար պատասխանատու բոլոր գործիչները …

կարդալ ավելին

77 մլն դոլարի ունեցվածք` Դուբայո՞ւմ

07.03.2010

Ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականը աղմկահարույց հոդված է տպագրել, որը կապված է Ալիեւների ընտանիքի «ստվերային գործունեության» հետ: Ըստ հրապարակման, Հեյդար Ալիեւ անունով ադրբեջանցի 12-ամյա դպրոցականն անցած տարի Դուբայում ձեռք է բերել 44 մլն դոլար ընդհանուր արժողությամբ անշարժ գույք` ծովափնյա 9 առանձնատների տեսքով: Հոդվածագիրը նաեւ նկատում է, որ այդ գումարը համարժեք է միջին ադրբեջանցու 10.000 …

կարդալ ավելին

Պաշտոնանկ արեցին

07.03.2010

Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ ձայների մեծամասնությամբ քվեարկել է վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պաշտոնանկության օգտին: Կողմ է քվեարկել 404 պատգամավորներից 243-ը: Տիմոշենկոյի հրաժարականի օգտին քվեարկել է նաեւ «Յուլյա Տիմոշենկոյի բլոկի» 7 պատգամավոր, իսկ բլոկի մյուս պատգամավորներն ու «Մեր Ուկրաինա» կուսակցության զգալի մասը չեն մասնակցել քվեարկությանը: Կառավարության որոշ անդամներ եւ անձամբ Տիմոշենկոն ժամանել են Ռադա քվեարկությունից մի փոքր …

կարդալ ավելին