Երկակի խաղ

11/03/2010

Երեկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ժամանել է Աֆղանստան` այդ երկրի նախագահ Համիդ Քարզայի հետ բանակցությունների նպատակով: Սա Ահմադինեջադի առաջին այցն է Աֆղանստան անցած տարի իր եւ աֆղանստանցի պաշտոնակցի վերընտրությունից հետո: Իրանի եւ Պակիստանի հետ պաշտոնական Քաբուլի համագործակցությունը կարեւորվում է Աֆղանստանում հակամարտությանը վերջ տալու համար «Թալիբան» շարժման հետ քաղաքական լուծում գտնելու առումով: Ահմադինեջադի այցը մասնակիորեն համընկել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի Աֆղանստան այցին: Գեյթսը պաշտոնական Թեհրանին մեղադրել է «երկակի խաղ» խաղալու մեջ` միաժամանակ հավաստիացնելով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի Աֆղանստանը լավ հարաբերություններ ունենա իր հարեւանների հետ: