Երկուշաբթի օրը Բաքվում Ոստիկանությունը ցրել է «Ազատություն» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստների ցույցը Բաքվի քաղաքապետարանի շենքի մոտից: Ցուցարարները պատրաստվում էին հավաքների ազատության երաշխիքներ պահանջել` նոյեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ: Սակայն ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով որոշ անձինք թույլ չեն տվել ցուցարարներին հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ, եւ նրանց ոչ մեծ խմբերով տարել են անհայտ ուղղությամբ: Ընդդիմության տվյալներով, ձերբակալվել է …
կարդալ ավելինԱնգլիական Բորնմուտ քաղաքի համալսարանի ուսանողուհի Տորա Բերգը խափանել է շվեդ արքայադուստր Մադլենի եւ իրավաբան Յոնաս Բերգստրեմի հարսանիքը: Բերգը սկանդալային հարցազրույց է տվել նորվեգական «Se Og Hor» ամսագրին` դրա դիմաց ստանալով 1,5 հազար եվրո: Ուսանողուհին պատմել է, որ անցյալ տարվա փետրվարին նա գիշեր է անցկացրել արքայադստեր փեսացուի հետ: Այդ սկանդալից հետո Շվեդիայի թագավորական ընտանիքը չեղյալ է …
կարդալ ավելինՀայտնի մարմնամարզուհի, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան տղա է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինից: Ավելին, նույն աղբյուրի հավաստմամբ, երեխային անվանել են Դմիտրի, ի պատիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի: Դեռեւս 2009թ. մայիսին խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ 26-ամա Կաբաեւան մայր է դարձել: Տիտղոսակիր մարմնամարզուհին, սակայն, իր անձնական ինտերնետային կայքում հերքել էր այս տեղեկատվությունը: Նախօրեին ռուսական …
կարդալ ավելին«Amnesty International» կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին հորդորել է ազատ արձակել ահաբեկչության եւ զրպարտության կեղծ մեղադրանքներով ձերբակալված լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւին: Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ լրագրողի ձերբակալությունն անարդարացի է եղել: Դատարանի համաձայն` Է. Ֆաթուլաեւը, ով 2007թ. ապրիլին ձերբակալվել էր իշխանությունների հասցեին մի շարք քննադատական հոդվածներ գրելու համար, պետք է անհապաղ ազատ արձակվի: Հիշեցնենք, …
կարդալ ավելինԱնկարան հատուկ ցուցումներ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում հավատարմագրված իր բոլոր դիվանագիտական առաքելություններին: «Hurriyet» օրաթերթը ներկայացրել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության` բոլոր թուրքական դեսպանատներին եւ հյուպատոսարաններին ուղարկված «գործողության պլանում» տեղ գտած 10 կետերը: Դրանք են` 1. Շփումներ հաստատեք այն երկրի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, որտեղ դուք գտնվում եք: Հայերի առջեւ բացեք թուրքական դիվանագիտական առաքելության դռները …
կարդալ ավելինՂրղըզստանի այլեւս նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը երեկ հայտարարել է, որ շարունակում է մնալ Ղրղըզստանի օրինական նախագահը: Նա համաշխարհային առաջնորդներին կոչ է արել չճանաչել Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը` պնդելով, թե այն «ինքնակոչների ավազակախումբ է»: «Չկա այնպիսի ուժ, որը կստիպի ինձ հրաժարվել նախագահությունից»,- հայտարարել է Բակիեւը: Նշենք, որ Բակիեւն այժմ գտնվում է Մինսկում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել …
կարդալ ավելինԱֆղանստանում վրացական հավելյալ զորքերի տեղակայումը լայն աջակցություն է ստացել Վրաստանում, սակայն երկրորդ ամերիկամետ քայլը` Գուանտանամոյի երեք նախկին կալանավորների ընդունումը, շատ ավելի հակասական ընդունվեց: 2003-ին իշխանության գալուց ի վեր նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ձգտել է ԱՄՆ-ի հետ սերտ կապեր հաստատել. այս քաղաքականությունը զայրացրել է Մոսկվային, սակայն մեծ աջակցություն է վայելում երկրի ներսում: 750 հոգուց բաղկացած գումարտակն Աֆղանստան …
կարդալ ավելինՄասնագետներն ավարտել են Սմոլենսկի մոտակայքում ընկած TU-154 օդանավի «սեւ արկղերի» վերծանումը: Այս մասին երեկ «Ինտերֆաքսին» հայտնել են Միջպետական ավիացիոն կոմիտեում: Միաժամանակ Լեհաստանում ՄԱԿ-ի մասնակցությամբ վերծանվել է օդանավի թռիչքային ցուցանիշները գրանցող լեհական արտադրության սարքը: Վերծանվել են նաեւ ցամաքային օբյեկտիվ վերահսկողության սարքերի գրառումները:
կարդալ ավելինԲաքուն անորոշ ժամանակով հետաձգել է ԱՄՆ-ի հետ մայիսին նախատեսվող համատեղ զորավարժությունները: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն` հավելելով, թե պատճառների մասին ինքը ոչինչ չգիտի: Սակայն «Zaman»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ օրեր առաջ Բաքվի վարչակազմը «ղարաբաղյան հիմնախնդրում ցուցաբերած կողմնակալ դիրքորոշման» համար սպառնացել էր վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:
կարդալ ավելինԵրեկ հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլմազի դեմ: Միջադեպը տեղի է ունեցել Կեսարիայում թուրք կապիտանի հուղարկավորության արարողության ժամանակ, որը զոհվել էր թուրք-իրաքյան սահմանին քուրդ զինյալների հետ բախման հետեւանքով: Արարողության մասնակիցներից մեկը, բացականչելով` «Սա թուրք ազգի բռունցքն է: Ա՛ռ քեզ նախաձեռնություն» (նկատի ունի քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը, որը հայտնի է «ժողովրդավարական նախաձեռնություն» անվանմամբ), …
կարդալ ավելինԼիբանանում անցկացվող թուրք-լիբանանյան տնտեսական կոնֆերանսին մասնակցելու համար Բեյրութ ժամանած թուրք գործարարների վրա երեկ լիբանանահայերը ձվեր են նետել: Այդպիսով նրանք բողոքել են կոնֆերանսին նրանց մասնակցության դեմ: Ըստ «Associated Press»-ի` շուրջ 200 հայ է հավաքվել այն շենքի դիմաց, որտեղ անցկացվում է կոնֆերանսը: Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքներին ունեցել են դրոշներ ու «առեւտուրը էժան է, արդարությունն անգին է» լոզունգով …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ հաջորդ տարի երկրում կարող է հանրաքվե անցկացվել` կառավարման նախագահական համակարգի անցնելու հարցով: «Եթե թուրք ժողովուրդը սատարի նախագահական համակարգը, այդժամ հարցը կարող է ներկայացվել Թուրքիայի խորհրդարանին»,- ասել է Էրդողանը: Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին` նա հավանական է համարել դրանց հաստատումը խորհրդարանում: «Իսկ եթե խորհրդարանը հավանություն …
կարդալ ավելինՀյուսիսային Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետությունում կիրակի օրը անցկացված նախագահական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է ներկայիս վարչապետ, անկախության կողմնակից Դերվիշ Էրօղլուն: Հունաստանի կառավարությունը «բացասական զարգացում» է որակել Էրօղլուի հաղթանակը, քանի որ ընտրություններում պարտված` չճանաչված հանրապետության գործող ղեկավար Մեհմեդ Ալի Թալաթը Կիպրոսի Հանրապետության հետ բանակցությունների կողմնակից է: Այդուհանդերձ, Էրօղլուն իր հաղթանակից հետո ունեցած ելույթում խոստացել է շարունակել …
կարդալ ավելինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է իր երկրում ընդունել Ղրղըզստանի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւին: «Եթե Բակիեւը ցանկանա գալ Բելառուս, թեկուզ` այսօր, թեկուզ` վաղը կամ մյուս օրը, մենք պատրաստ ենք այստեղ նրան ընդունել որպես ամենաթանկ հյուրի, որպես իմ գործընկերոջ»,- ասել է Լուկաշենկոն: «Ես կրկնում եմ` սա իմ անձնական որոշումն է` որպես երկրի …
կարդալ ավելինԼեհաստանի նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկին կմասնակցի Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին: Լեհաստանի Նախագահի պաշտոնակատարը ընդունել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի համապատասխան հրավերը: Մեդվեդեւը, ով կիրակի օրը Կրակովում մասնակցում էր Ռուսաստանի տարածքում ավիաաղետի հետեւանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի եւ նրա տիկնոջ հուղարկավորության արարողությանը, կարծիք էր հայտնել, որ ապրիլի 10-ի …
կարդալ ավելինՀինգշաբթի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի միջեւ: ՌԴ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական եւ առեւտրային հարաբերություններին առնչվող հարցեր:
կարդալ ավելինՀինգշաբթի ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը, վկայակոչելով Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդիլ Բայսալովին, հաղորդել է, որ Կուրմանբեկ Բակիեւը հրաժարական է տվել երկրի նախագահի պաշտոնից: «Միջազգային հանրության առանցքային պայմաններից մեկի համաձայն` Բակիեւը գրել է իր պաշտոնական հրաժարականը, ստորագրել ու հեռացել»,- ասել է Էդիլ Բայսալովը: Մինչ այս լուրը Բակիեւը լքել էր Ղրղըզստանը` հեռանալով հարեւան Ղազախստան: …
կարդալ ավելինՌուսաստանի ամենահարուստ գործարարները մեկ տարվա ընթացքում կրկնակի հարստացել են: Նման եզրահանգման է եկել «Forbes Russia» ամսագիրը: Մեկ տարվա ընթացքում կրկնակի ավելացել է նաեւ Ռուսաստանի հարուստ գործարարների թիվը: Եթե 2009թ. ռուս միլիարդատերերը 32-ն էին, ապա այս տարի նրանք 62-ն են, իսկ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը «Forbes»-ն այս տարի գնահատել է 297 մլրդ դոլար` անցյալ տարվա 142 մլրդ …
կարդալ ավելինԵրեկ պաշտոնական այցով Ադրբեջան է մեկնել ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն: «Ես շատ անգամ եմ այցելել եղբայրական Ադրբեջան, բայց սա իմ առաջին պաշտոնական այցն է՝ որպես ԵԽ ԽՎ նախագահ: Այցի շրջանակներում ես կանցկացնեմ մի շարք հանդիպումներ, կքննարկվեն Ադրբեջանի ու ԵԽ ԽՎ-ի միջեւ կապերի զարգացման հարցերը, միասնական գործունեությունը»,- օդանավակայանում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մովլութ …
կարդալ ավելին«Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ միջուկային ահաբեկչության վտանգը կանխելու համար»,- դիմելով գագաթաժողովի մասնակիցներին` հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքով` այդ հավաքն «աննախադեպ միջոցառում է` նվիրված աննախադեպ սպառնալիքներին»: «Միջուկային նյութերը, որ կարող են վաճառքի հանվել կամ գողացվել` հետագայում միջուկային զենք ստանալու համար, առկա են աշխարհի տասնյակ պետություններում: Պլուտոնիումի փոքրիկ չափաբաժինն անգամ, ասենք` …
կարդալ ավելին