Երեկ սկսվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցը Ուկրաինա: Այցի նախօրեին Մեդվեդեւը հարցազրույց է տվել ուկրաինական լրատվամիջոցներին: Նա առաջին անգամ իր գնահատականն է տվել «Գազպրոմի» եւ «Նաֆտոգազի» հնարավոր միավորմանը: Ըստ Մեդվեդեւի, խոսքը չի վերաբերում այդ երկու ընկերությունների ամբողջական միաձուլմանը: Նա ակնարկել է, որ դա չի բխում Ռուսաստանի շահերից, միաժամանակ, չի բացառել համատեղ ձեռնարկության ստեղծումը, …
կարդալ ավելինԹաիլանդի բանակի նախկին գեներալ Սավասդիպոլ Խաթիան, որն առավել հայտնի էր «Կարմիր հրամանատար» անունով, այն բանից հետո, երբ անցել էր ընդդիմության կողմը, գլխի վնասվածք ստանալուց 5 օր անց մահացել է: Անցյալ հինգշաբթի նա հրազենի վնասվածք էր ստացել այն պահին, երբ հարցազրույց էր տալիս «New York Times»-ի թղթակցին: Խաթիան ցուցարարների անվտանգության ապահովման պատասխանատուն էր: Ավելի վաղ Թաիլանդի …
կարդալ ավելինԲրազիլիայի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն իրանական ուրանը արտերկրում հարստացնելու վերաբերյալ: Համաձայնությունը ձեռք է բերվել Թեհրանում 18 ժամ տեւած բանակցությունների արդյունքում: Որոշման մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը բանակցություններին մասնակցելու նպատակով գտնվում էր Թեհրանում: Նշենք, որ նախօրեին Իրանի մայրաքաղաք են ժամանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը եւ Բրազիլիայի նախագահ Լուլա …
կարդալ ավելինՂրղըզստանի հարավային Ջալալաբադ քաղաքում երկրի ժամանակավոր կառավարության եւ պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւի կողմնակիցների միջեւ երեկ տեղի ունեցած բախումների հետեւանքով 1 մարդ զոհվել է հրազենային վերքից: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` ընդհարման եւս 37 մասնակիցներ մարմնական վնասվածքներ են ստացել: Կրակոցները հնչել են, երբ ժամանակավոր կառավարության կողմնակիցների խումբը վերահսկողություն է հաստատել նախօրեին Բակիեւի կողմնակիցների գրաված կառավարական շենքի նկատմամբ: …
կարդալ ավելինՄերձդնեստրի լրատվամիջոցները տարածել են չճանաչված հանրապետության Անվտանգության նախարարության պատրաստած տեսանյութը, որում հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս` ընդունելով իր համագործակցությունը Մոլդովայի հատուկ ծառայությունների հետ: Մերձդնեստրի անվտանգության նախարար Վլադիմիր Անտյուֆեեւի վկայությամբ` լրատվամիջոցներով հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն ընձեռելու խնդրանքով իր հետ անձնական հանդիպման ժամանակ դիմել է հենց լրագրողը: Մերձդնեստրի հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութը տեղադրված է նաեւ …
կարդալ ավելինԻրանի դատարանը «Newsweek» ամսագրի լրագրողին հեռակա կարգով դատապարտել է 13 տարվա ազատազրկման եւ ճիպոտի 74 հարվածի: Նա 2009թ. ձերբակալվել էր հեղափոխական գործունեության մեղադրանքով, սակայն ավելի ուշ կարողացել էր մեկնել Լոնդոն: Այդ մասին հայտնում է «The New York Times»-ը: Մազիար Բահարին մեղավոր է ճանաչվել ազգային անվտանգությունը վտանգելու նպատակով դավադրության մասնակցելու, պետական գաղտնիքի հրապարակման, ինչպես նաեւ երկրի …
կարդալ ավելինԵվրոպական հարեւանության քաղաքականության ամենամյա զեկույցները վերստին ի ցույց են դնում Եվրոպական Միության կողմից հարեւաններին տրամադրվող առավելությունները: Հինգ տարի է, ինչ Եվրոպական Միությունն ապահովում է առեւտրի եւ օժանդակության ծավալների ավելացում, ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացում եւ տնտեսական, քաղաքական ու բազմաթիվ ոլորտային բարեփոխումների շրջանակում ԵՄ-ի եւ հարեւանների միջեւ համագործակցության զգալի սերտացում: Ինչպես նշված է Եվրահանձնաժողովի երեւանյան գրասենյակի երեկ …
կարդալ ավելինԵրեկ հրաժարական է տվել Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ թուրքական «Vakit» թերթի համացանցային տարբերակում հեռարձակվել էր Դենիզ Բայքալի եւ նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջեւ սեռական հարաբերությունների տեսագրությունը, որ նկարահանվել էր թաքնված տեսախցիկով: Դենիզ Բայքալն իր հրաժարականի առնչությամբ հայտարարել է, որ դրա պատճառն իր դեմ կազմակերպված …
կարդալ ավելինՌուսական «Գազպրոմ» եւ թուրքական «Բոտաշ» ընկերությունները համաձայնության են եկել Թուրքիա մատակարարվող ռուսական գազի գինն առնվազն 10%-ով իջեցնելու վերաբերյալ: Այդ մասին երեկ տեղեկացրել է թուրքական «Սաբահ» օրաթերթը: Ըստ այդմ, համաձայնագիրը կստորագրվի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` այսօր Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակում: Նշենք, որ Թուրքիան ռուսական գազի երրորդ խոշորագույն ներկրողն է՝ Իտալիայից եւ Գերմանիայից հետո: Թուրքիա մատակարարվող …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հրավիրել է հունիսի վերջին այցելել Վաշինգտոն: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Համմերը: «Դա առաջնորդներին հնարավորություն կտա կրկին անդրադառնալ բազմաթիվ մարտահրավերներին, որոնց առնչվում ենք, եւ քննարկել օրակարգը` ներառյալ տնտեսության եւ ազգային անվտանգության հարցերը»,- ասել է Մ. Համմերը։
կարդալ ավելինԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտնի թուրք բանաստեղծ Յունուս Էմրեի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում երեկ այցելել է Էսքիշեհիր: «Milliyet» օրաթերթի փոխանցմամբ` միջոցառման ընթացքում ի պատիվ Աբդուլլահ Գյուլի՝ Անթաքիայի Քաղաքակրթությունների երգչախումբը հայերեն կատարել է Թուրքիայում շատ հայտնի եւ սիրված «Սարը գելին» «Սարի աղջիկ» հայկական երգը:
կարդալ ավելինԵրեկ առավոտյան Բաթումում պայթյուն է տեղի ունեցել քաղաքի Փրկարար ծառայության ղեկավարի ավտոմեքենայում: Պայթյունի հետեւանքով զոհվել է ծառայության ղեկավար Դմիտրի Քորձայը: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել նրա ծառայողական մեքենայում: Պայթյունի պատճառը դեռ պարզ չէ: Հետաքննվում է երկու վարկած` տեխնիկական անսարքություն եւ դիտավորյալ պայթեցում:
կարդալ ավելինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մերժել է Ղրղըզստանի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւին Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությանը հանձնելու պահանջը: Ժամանակավոր կառավարությունը նախօրեին Բակիեւին զրկել էր անձեռնմխելիությունից, Դատախազությանը հրահանգել քրեական գործ հարուցել նախկին նախագահի դեմ` անցած ամիս մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կապակցությամբ, ու հետամուտ լինել նրա էքստրադիցիային:
կարդալ ավելին«Time»-ը հրապարակել է 2010թ. աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որտեղ «Լիդերների» ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան: Նրան հետեւում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը: Լիդերների թվում է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որը զբաղեցրել է 17-րդ …
կարդալ ավելինԹուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը ապրիլի 29-ի ուշ երեկոյան ամփոփել է 6.5 ժամ տեւած քննարկումների արդյունքները: Նիստին, որը ղեկավարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, մասնակցել են վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ԶՈւ ԳՇ պետ Իլքեր Բաշբուղը եւ այլ պաշտոնյաներ: Նիստի քննարկման հիմնական թեմաներն առնչվել են Թուրքիայի ազգային անվտանգությանը վերաբերող արտաքին եւ ներքին զարգացումներին, Թուրքիա-Իրաք-ԱՄՆ համագործակցության շրջանակում հակաահաբեկչական քայլերին, …
կարդալ ավելինԱյսօր տեղի է ունենալու Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները: NNTurk-ի փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվելու է նաեւ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարին փոխելու հարցը: MIT-ի ներկայիս ղեկավար Էմրե Թաներին, ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնում կփոխարինի նրա տեղակալ Հաքան Ֆիդանը:
կարդալ ավելինԹուրքիայում ազգայնական շրջանակների ներկայացուցիչները սպառնում են սպանել ապրիլի 24-ին Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպիչներին: «Firat» գործակալության փոխանցմամբ` Մարդու իրավունքների պաշտպանության միության Ստամբուլի մասնաճյուղի ներկայացուցիչներին սկսել են սպառնալ այն բանից հետո, երբ վերջիններիս նախաձեռնությամբ միջոցառում էր կազմակերպվել Ստամբուլում` ի հիշատակ 1915թ. ապրիլի 24-ին սպանված հայ մտավորականների: «Firat»-ի հետ հարցազրույցում կազմակերպության քարտուղար Բաքի Բողան …
կարդալ ավելինՈւզբեկստանում նախագահ Իսլամ Քարիմովի կարգադրությամբ տեղի է ունենում կանանց զանգվածային ստերիլացում, այդ թվում` առանց վերջինների գիտության: «The Sunday Times» բրիտանական թերթի փոխանցմամբ` Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանները պնդում են, որ այդ ծրագիրը մեկնարկել է 1999թ., սակայն 2003թ. այն փակվել էր` ժողովրդի դժգոհության պատճառով: Ըստ որոշ աղբյուրների` Քարիմովի նախագահության օրոք մեկ կնոջ ծնելիության գործակիցը կրկնակի նվազել է: …
կարդալ ավելինՌուսաստանի իշխանությունները երեկ ձերբակալել եւ Բիշքեկին են հանձնել Ղրղըզստանի ներքին գործերի նախկին նախարարին, ով փախուստի էր դիմել այն բանից հետո, երբ ժողովրդական հուզումների արդյունքում իշխանությունը ստանձնեց ընդդիմությունը: Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները պնդում են, թե նախկին իշխանությունները պետք է պատասխան տան այդ ընդդիմության աջակիցների եւ անվտանգության ծառայությունների միջեւ ապրիլի 7-8-ին տեղի ունեցած բախումների արդյունքում զոհված տասնյակ …
կարդալ ավելինՂրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հայտարարել է, որ ցանկանում է ապրել ԱՊՀ երկրներից մեկում եւ զբաղվել խաղալիքների արտադրությամբ: «ՀցրրՍՌռ ՐպտՏՐՑպՐ» ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ հոգնել է նախագահի պաշտոնից: «Անկեղծ ասած` այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, ես շատ հոգնել եմ»,- նշել է Բակիեւը: Հարցին, թե որ երկրում է մտադիր ապրել, նա …
կարդալ ավելին