Գյուլը լսել է հայերենով

11/05/2010

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտնի թուրք բանաստեղծ Յունուս Էմրեի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում երեկ այցելել է Էսքիշեհիր: «Milliyet» օրաթերթի փոխանցմամբ` միջոցառման ընթացքում ի պատիվ Աբդուլլահ Գյուլի՝ Անթաքիայի Քաղաքակրթությունների երգչախումբը հայերեն կատարել է Թուրքիայում շատ հայտնի եւ սիրված «Սարը գելին» «Սարի աղջիկ» հայկական երգը: