աշխարհ

Մեղադրել է ադրբեջանական իշխանություններին

17.04.2010

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է ադրբեջանական դատական համակարգին` Էյնուլ Ֆաթուլաեւին հետապնդելու համար, որի նպատակը վերջինիս ազատազրկման ժամկետի ավելացումն է: Ութ տարվա ազատազրկման ենթարկված հայտնի լրագրողը կրկին կանգնելու է դատարանի առաջ, այս անգամ հերոին պահելու մեղադրանքով: Դատական գործընթացի նախապատրաստական աշխատանքները տեղի են ունեցել ապրիլի 9-ին: Իշխանությունները պնդում են, որ Ֆաթուլաեւի բանտախցում կատարված զննման ընթացքում …

կարդալ ավելին

Օդաչուի սխալը

17.04.2010

Սմոլենսկի ավիավթարի չորսօրյա հետաքննության արդյունքում մասնագետները եզրակացրել են, որ Լեհաստանի նախագահի Տու-154 ինքնաթիռի օդաչուները մինչեւ վերջին պահը կարող էին խուսափել ողբերգությունից: Ըստ փորձագետների, ինքնաթիռի վայրէջքի ամբողջական պատկերի վերականգնումը եւ ինքնագրերի վերծանումը ցույց են տվել, որ օդաչուները ճակատագրական սխալ են թույլ տվել։ Չնայած օդանավակայանից ստացված վատ տեսանելիության մասին նախազգուշացումներին` օդաչուները որոշել են վայրէջք կատարել: Թանձր մառախուղի …

կարդալ ավելին

Զառանցա՞նք

13.04.2010

Ռուսական «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, ով այս օրերին գտնվում է Երեւանում, հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վաճառել «Տրոյկա դիալոգ» ընկերությունը: «Ես զառանցանք չեմ մեկնաբանում: Դա ամբողջությամբ լրագրողների հորինածն է: Ես առայժմ չեմ պատրաստվում վաճառել «Տրոյկա դիալոգը», հիմարություն է մեկնաբանել այն, ինչ չկա»,- ասել է նա: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

9,5 տարի

10.04.2010

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն` Ցոտնե Գամսախուրդիային, դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման: Ավելի վաղ Ցոտնեի մայրը` Մանանա Արչվաձե Գամսախուրդիան, հացադուլ էր հայտարարել` բողոքելով որդու ձերբակալման դեմ: Նա նաեւ քաղաքական ապաստան էր հայցել Գերմանիայից: Մանանա Արչվաձեն եւ նրա հարազատները համոզված են, որ Ցոտնեն ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով, իսկ քննիչները նենգափոխել են փաստերը, …

կարդալ ավելին

Իրանն առաջարկնե՞ր է ներկայացրել

08.04.2010

Պաշտոնական Թեհրանը հակամարտող կողմերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկներ: Ըստ «Trend»-ի` այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքին: «Հույս ունենք, որ կողմերը կձեռնարկեն դրական քայլեր` հակամարտության կարգավորման առնչությամբ»,- Թեհրանում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին:

կարդալ ավելին

Հեղափոխություն Ղրղըզստանո՞ւմ

08.04.2010

Ղրղըզստանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով երեկ առնվազն 5 զոհ է եղել: «Ռոյթերզ» գործակալության ֆոտոթղթակիցը հաստատել է ականատեսների վկայությունները, որ բախումներից հետո նախագահական նստավայրի մոտ` կենտրոնական հրապարակում 5 անկենդան մարմիններ կան: Իսկ «Ասոշիեյթեդ փրեսը» հաղորդում է 4 զոհվածների մասին: Տեղի հիվանդանոցներից հաղորդել են առնվազն 6 վիրավորների ընդունելու մասին: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների փոխանցմամբ, …

կարդալ ավելին

Ձերբակալվել է

08.04.2010

Թուրքիայում «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում ձերբակալվել է նախկին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտոնաթող գեներալ Շուքրու Սարըշըքը: Վերջինիս եւս առաջադրվել է «Ուժի օգտագործմամբ իշխանության տապալում» մեղադրանքը: Նշենք, որ «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում ապրիլի 5-ին իրականացված գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել 75 զինվորական: Թուրքական Taraf-ի կողմից հրապարակած փաստաթղթերի համաձայն` «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրն իր մեջ …

կարդալ ավելին

Առնվազն 35 լրագրող բանտում է

08.04.2010

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի տվյալներով` Իրանի բանտերում 35 լրագրող է պահվում: Իրավապաշտպաններին անհանգստացնում է հատկապես այն հանգամանքը, որ շատ լրագրողներ, իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, բանտերում ենթարկվում են կտտանքների: «Մարդկանց հարկադրում են խոստովանել հանցանքներ, որոնք նրանք չեն գործել»,- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ Իրանում ընդդիմադիրների եւ իրավապաշտպանների զանգվածային ձերբակալությունները սկսվել են 2009թ. հունիսից` …

կարդալ ավելին

Մունը` Բաքվում

03.04.2010

Միջին Ասիա կատարած այցելության ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը երեկ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, որը նրան տեղեկություններ է փոխանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին: «Հակամարտությունը կարող է լուծվել միջազգային նորմերին եւ օրենսդրությանը համապատասխան, բայց միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայության, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի …

կարդալ ավելին

Կարեւորը խոսելն է

03.04.2010

«Zaman»-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ վերջին հեռախոսազրույցը գնահատել է օգտակար եւ կառուցողական: «Քլինթոնի հետ հեռախոսազրույցում հնարավորություն ունեցա ներկայացնելու Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում առկա զարգացումները, դրանցում Թուրքիայի սպասումներն ու անհանգստությունները: Քլինթոնը կարեւորել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ ԱՄՆ-ում միջուկային անվտանգության գագաթաժողովի մասնակցությունը: Քննարկվել է թուրք-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման …

կարդալ ավելին

Մեկնելու է Վաշինգտոն

03.04.2010

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հաստատել է, որ մեկնելու է Վաշինգտոն` մասնակցելու ապրիլի 12-13-ը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում անցկացվելիք միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին: Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը հայտարարել էր, թե վարչապետը դեռեւս որոշում չի կայացրել Վաշինգտոն մեկնելու վերաբերյալ: Երեկ, սակայն, Էրդողանն ասել է, թե «դրական զարգացումներ» կան պաշտոնական Վաշինգտոնի հետ տարաձայնություններին վերջ …

կարդալ ավելին

Խոսել են Օբամայի ուղերձի մասին

03.04.2010

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Անկարա ժամանած ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության անդամներին: Պատվիրակության կազմում են եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ԱՄՆ-Թուրքիա բարեկամության խմբի համանախագահ, Կենտուկի նահանգից կոնգրեսական Էդ Ուիտֆիլդը (Ed Whitfield), Մերիլենդ նահանգից կոնգրեսական Դոնա Էդվարդսը (Donna Edwards) եւ ԱՄՆ-Թուրքիա բարեկամության խմբի անդամ, Վիրջինիա նահանգից կոնգրեսական Ջիմ Մորանը (Jim Moran): Թուրքիայի ԱԳՆ շենքում տեղի ունեցած …

կարդալ ավելին

Վերջ «մրցավազքին»

01.04.2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում ՄԱԿ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ: Սպիտակ տանը ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Օբաման ասել է, թե ներկայումս պաշտոնական Վաշինգտոնը համապատասխան աշխատանք է տանում իր գործընկերների հետ` Թեհրանի նկատմամբ նոր` արդեն թվով չորրորդ պատժամիջոցները սահմանելու համար: «Հույս ունեմ, որ …

կարդալ ավելին

Դեռ կողմնորոշվում են

01.04.2010

Մայիսի 30-ին Վրաստանում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում երկրի անկախության մեջ առաջին անգամ քվեարկությամբ կորոշվի նաեւ մայրաքաղաք Թբիլիսիի ղեկավարը: Մինչ այդ քաղաքապետն ընտրվում էր քաղաքի պատգամավորների` Թբիլիսիի ավագանու կողմից: Թեեւ ընտրությունների անցկացման մասին հրամանագիրը նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեքշաբթի օրն է ստորագրել` տալով քարոզարշավի մեկնարկը, այդուամենայնիվ, ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ վաղուց արդեն սկսել են …

կարդալ ավելին

Ցավալի հարված

01.04.2010

Արեւմտյան մի շարք վերլուծաբանների կարծիքով` մոսկովյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները ցավալի հարված են Դմիտրի Մեդվեդեւ-Վլադիմիր Պուտին տանդեմին, քանի որ նախագահն ու վարչապետը միասին են ընդունել Չեչնիայում հակաահաբեկչական գործողության ռեժիմը անցյալ տարվա ապրիլին չեղյալ հայտարարելու որոշումը: Ըստ բրիտանական «Times»-ի, մարտի 29-ի ահաբեկչությունը վկայում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը սխալ մարտավարություն է ընտրել Հյուսիսային Կովկասի գրոհայինների դեմ …

կարդալ ավելին

Նոր պայթյուններ

01.04.2010

Մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց` երեկ առավոտյան, երկրում նոր պայթյուններ են տեղի ունեցել, այս անգամ` Դաղստանի Կիզլյար քաղաքում: Զոհվել է առնվազն 12 մարդ, կան շուրջ երկու տասնյակ վիրավորներ: Վաղ առավոտյան Կիզլյարում պայթեցվել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենա` այն պահին, երբ դրա մոտով անցնում էր ճանապարհա-պարեկային ծառայության կարգախումբը: Մոտ 20 րոպե անց, երբ դեպքի …

կարդալ ավելին

Զեկույց է գրում

30.03.2010

ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը Ռուս-վրացական պատերազմի մասին նոր զեկույց է պատրաստում: Այդ որոշումն ընդունվել է ԵԽ Փոխնախարարների կոմիտեի` Ստրասբուրգում կայացած 1080-րդ նիստի ժամանակ: «Կոմիտեն քննարկել է 2008թ. Ռուս-վրացական պատերազմի մասին ԵԽ գլխավոր քարտուղարի նոր առաջարկները։ Կազմակերպության անդամները միաձայն որոշել են պահպանել այս հարցով բոլոր որոշումները եւ կոչ են արել գլխավոր քարտուղարին` ներկայացնել Ռուս-վրացական պատերազմի …

կարդալ ավելին

Գնում է Բաքու

30.03.2010

ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն կայցելի Ադրբեջան: Ացի շրջանակներում կայանալու են մի շարք հանդիպումներ, որոնց ժամանակ կքննարկվեն ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի միջեւ եղած երկկողմ հարաբերություններ, ինչպես նաեւ «Արեւելյան հարեւանության» ծրագիրը։ Հանձնակատարի պաշտոնում սա Ս. Ֆյուլեի առաջին այցելությունն է Հարավային Կովկաս:

կարդալ ավելին

Մերկելը` Թուրքիայում

30.03.2010

Երեկ երկօրյա այցով Անկարա է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Թուրքական Ankara գործակալության փոխանցմամբ` Մերկելին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Գերմանիայի միգրացիայի եւ ինտեգրացիայի հարցերով պետնախարար Մարիա Բյոհմերը, Գերմանիայի բոլոր կուսակցությունների եւ խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչները, օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի պետնախարար եւ ԵՄ անդամակցության բանակցություններում գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, Անկարայի նահանգապետ Քեմալ Օնալը եւ …

կարդալ ավելին

Պայթյուններ մետրոյում

30.03.2010

Երեկ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 7:56-ին պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի «Լյուբյանկա» մետրոյի կայարանում: Նախնական տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել գնացքի երրորդ վագոնում: Դեպքի վայր են մեկնել հրշեջ եւ փրկարար ծառայություններ, շտապ օգնության ավելի քան տասը մեքենա: Ավելի ուշ` Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 8:40-ին Մոսկվայի «կՈՐՍ ԽցսՖՑցՐօ» մետրոյի կայարանում տեղի է ունեցել երկրորդ պայթյունը: Պաշտոնական …

կարդալ ավելին