Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Թել Ավիվի ռեժիմը սպառնալիք է ամբողջ աշխարհի եւ անվտանգության համար: Ահմադինեջադը նշել է, որ իսրայելական հարձակումը «Ազատության նավախմբի» վրա «ապացուցում է ոչ թե սիոնիստական ռեժիմի ռազմական ուժի, այլ նրա թուլության մասին»: «Սիոնիստական ռեժիմը սրընթաց փտում է, այն նման է մի մեքենայի, որը մի ժամանակ ստիպողաբար տարածաշրջան են խցկել …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը մեկ ժամ տեւողությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Էրդողանը տեղեկություններ է հաղորդել թուրք-իսրայելական արյունալի միջադեպի մասին: Նա հայտնել է Անկարայի մտահոգությունն առ այն, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կրակ են բացել քաղաքացիական անձանց վրա, ինչը եւ համարվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Թուրքական կառավարության ղեկավարը նաեւ ներկայացրել է բախման …
կարդալ ավելինՌուսական ինտերնետային ֆորումներում ու պարբերականներում շարունակվում են քննարկումները հայտնի ռոք երաժիշտ Յուրի Շեւչուկի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի միջեւ օրեր առաջ տեղի ունեցած երկխոսության շուրջ, որի ընթացքում Շեւչուկը մի շարք սուր հարցեր էր բարձրացրել երկրում խոսքի ազատության, ժողովրդավարությունը ճնշելու ու մարդու իրավունքների պաշտպանության մասին: Հիշեցնենք, որ այդ երկխոսությունը տեղի էր ունեցել Սանկտ Պետերբուրգում` արյան քաղցկեղով …
կարդալ ավելինBBC-ն նյութ է հեռարձակել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի որդու` Թալեհ Հեյդարովի «Գաբալա» ֆուտբոլային ակումբի մասին, որտեղ ասվում է, որ Անգլիայի հավաքականի հանրահայտ խաղացող Թոնի Ադամսը հրավիրվել է Ադրբեջանի այդ ակումբում աշխատելու որպես մարզիչ: Նյութում նաեւ քաղաքական ենթատեքստ կա: «Ադամսը նավթով հարուստ երկրից գրավիչ առաջարկներ ստացած առաջին մարզիկը չէ: Նրան «Գաբալայում» բարձր աշխատավարձ, շքեղ …
կարդալ ավելինՀունիսի 20-ին Լեհաստանում կկայանա նախագահական ընտրությունների առաջին փուլը, իսկ հուլիսի 4-ին` 2-րդ փուլը: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Ընտրություններին մասնակցում է 10 թեկնածու, որոնցից ճանաչված են միայն երկուսը` Բրոնիսլավ Կոմորովսկին, որն այժմ Լեհաստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է, եւ Յարոսլավ Կաչինսկին՝ հանգուցյալ նախագահի երկվորյակ եղբայրը, որը ղեկավարում է «Իրավունք եւ արդարություն» …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը Արգենտինա` Աթաթուրքի կիսանդրու հետ կապված պատմության պատճառով: Լատինաամերիկյան շրջագայության ընթացքում Թուրքիայի վարչապետը Բուենոս Այրես պետք է ժամաներ երեկ, նույն օրը նախատեսված էր նրա հանդիպումը Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների հետ: Ըստ BBC-ի, Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել ծրագրված այցը, երբ Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունները տեղի …
կարդալ ավելինԿիրակի օրը Վրաստանի 64 համայնքներում անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նախնական արդյունքներով դրանց մասնակցել է ընտրողների 40 տոկոսը: Ամենամեծ ուշադրությունը բեւեռված էր Թբիլիսիի ինքնակառավարման մարմինների ընտրություններին, քանի որ առաջին անգամ ուղղակի քվեարկությամբ ընտրվում էր Թբիլիսիի քաղաքապետը: Անցկացված հարցումների` էքզիթ փոլերի արդյունքներով՝ գործող քաղաքապետ, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակից Գիգի Ուգուլավան կշարունակի պաշտոնավարել, ստանալով …
կարդալ ավելինՎերջին օրերին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն վարչապետ Էրդողանի հետ պաշտոնական այցով գտնվում է Լատինական Ամերիկայում: Ըստ թուրքական «Milliyet» թերթի, հունիսի 1-ին Դավութօղլուն ընդհատելու է լատինաամերիկյան պաշտոնական ուղեւորությունը եւ մեկնելու է Վաշինգտոն` հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Նույն աղբյուրի համաձայն` հանդիպումը նպատակ ունի մեղմացնել լարվածությունը մայիսի 17-ին Իրան-Թուրքիա-Բրազիլիա եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: Նշվում է, …
կարդալ ավելինՌուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հունիսի 8-ին աշխատանքային այցով մեկնելու է Ստամբուլ: ՌԴ կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Պուտինը Թուրքիայում մասնակցելու է Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների հարցերով խորհրդակցության կազմակերպության անդամ երկրների նախագահների ու վարչապետների երրորդ հանդիպմանը: Նախատեսվում են նաեւ այլ երկկողմ հանդիպումներ, որտեղ քննարկվելու են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, Իրանի միջուկային ծրագիրը: Այցի ընթացքում Պուտինին ուղեկցելու է …
կարդալ ավելինՎրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն հաստատել է մամուլում տարածված տեղեկությունները, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում է այցելել Վրաստան: «Կովկասյան շրջագայության շրջանակներում Հիլարի Քլինթոնի հավանական այցը չի բացառվում: Վրաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերներ են: Մեր երկրների միջեւ հաճախ են կատարվում բարձր մակարդակի այցելություններ, եւ չի բացառվում նաեւ այս ձեւաչափով այցելությունը»,- ասել է նա:
կարդալ ավելինՆախօրեին Ադրբեջանում սպանվել է իրանցի մի գործարար. նրան կացնահարել են: Միջադեպը տեղի է ունեցել Բաքու-Սումգայիթ մայրուղում: Իրանցի գործարար Նասիրի Փաշային կացնահարվել է իր իսկ աշխատակցի` 41-ամյա Թախիր Մամեդովի կողմից: Մամեդովն Իրանի գործարարին սպանելուց հետո վերջինիս այրել է: Ապշերոնի ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մամեդովը ձերբակալվել է:
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բաթումում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ անգամ ուտել իր փողկապը: Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահը, նշելով, որ սեւծովյան ափում ամենաարագ զարգացող եւ ամենագեղեցիկ կառույցներ ունեցող քաղաքը Բաթումն է, հայտարարել է. «Եթե որեւէ մեկն ինձ փորձի ապացուցել հակառակը, ես պատրաստ եմ եւս մեկ անգամ ուտել …
կարդալ ավելինԱռնվազն 65 մարդ զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել են երեկ առավոտյան Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի հետեւանքով: Պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Արեւմտյան Բենգալիա նահանգում գնացքը դուրս է եկել գծերից եւ բախվել մեկ այլ գնացքի: Նախ հաղորդվել էր, թե գնացքի գծերից դուրս գալուն նախորդել է պայթյունը, իսկ ավելի ուշ պաշտոնյաները …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե չի կասկածում, որ երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Մայիսի 28-ը Ադրբեջանում եւս նշվում է որպես Հանրապետության օր։ Նախօրեին մայրաքաղաք Բաքվի «Բուտա» պալատում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում Իլհամ Ալիեւը ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Խորհրդային Միության փլուզումից դեռ տարիներ առաջ հայ անջատողականների նախաձեռնած զավթողական քաղաքականության …
կարդալ ավելինԱդրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հրավերով երեկ մեկնել է Մոսկվա: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` ռուս եւ ադրբեջանցի նախարարների հանդիպմանը սպասվում է տարածաշրջանային անվտանգությանը, ռազմական ոլորտում համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի քննարկում:
կարդալ ավելինԵրեկ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության Ահաբեկչության դեմ պայքարի ստամբուլյան կոմիտեն Ոստիկանության ուժերի հետ համատեղ իրականացրած գործողությունների արդյունքում կանխել է Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ մահափորձը: Ըստ «Միլիեթ» թերթի` անվտանգության աշխատակիցները այդ կասկածանքով ձերբակալել են մեկ կնոջ եւ երեք տղամարդու: Անվտանգության ծառայության փոխանցմամբ` նրանք են ծրագրել Էրդողանի մահափորձը, որի համար հատուկ պատրաստություն են անցել Հունաստանում: Նախնական վարկածով, …
կարդալ ավելինԹբիլիսիում Իրանի դեսպան Մաջիդ Սամադզադե Սաբերը հայտարարել է, որ առաջիկայում Իրանի եւ Վրաստանի միջեւ կվերացվի վիզային ռեժիմը: Դեսպանի խոսքերով, երկու երկրների համապատասխան մարմինները տվել են իրենց համաձայնությունը, եւ Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքիի` առաջիկայում Վրաստան կատարելիք այցի ընթացքում վիզային ռեժիմի վերացման մասին փաստաթուղթ կստորագրվի: Ըստ Իրանի դեսպանի` Իրանի եւ Վրաստանի միջեւ քննարկումներ են ընթանում Բաթումում …
կարդալ ավելինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը բարձր է գնահատել է Թուրքիայի ներդրումը աշխարհում խաղաղություն հաստատելու գործում, միեւնույն ժամանակ հորդորելով Անկարային՝ առավել ակտիվ քայլեր ձեռնարկել սեփական խնդիրները Հայաստանի եւ Կիպրոսի հետ հարթելու եւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երեկ առավոտյան ժամանել է Ստամբուլ, որտեղ այսօր նախատեսված է միջազգային խորհրդաժողով՝ Սոմալիում կայունություն եւ զարգացում ապահովելու խնդրով:
կարդալ ավելինԱնկարան կբացի Կիպրոսի հետ սահմանը, եթե վերջ դրվի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ հանրապետության շրջափակմանը: «Աշխարհը թուրք կիպրացիների դեմ բացում է երեք սահման` Կիրենայի եւ Ֆամագուստայի ծովային նավահանգիստները եւ Էրջան օդանավակայանը: Իսկ մենք մեր կողմից կբացենք բոլոր նավահանգիստները հույն կիպրացիների առաջ: Ես խոսք եմ տալիս»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
կարդալ ավելին«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձեւը պատրաստ է»,- նախօրեի երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Մենք ընդհանուր հայտարարի ենք եկել պատժամիջոցներ նախատեսող բավական ազդեցիկ մի նախագծի շուրջ: Այս խնդրում մենք համագործակցել ենք թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Չինաստանի հետ»,- ասել է Քլինթոնը: Այն հանգամանքը, որ Արեւմուտքը, պաշտոնական Մոսկվան եւ Պեկինը Իրանի …
կարդալ ավելին