Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հունիսի 8-ին աշխատանքային այցով մեկնելու է Ստամբուլ: ՌԴ կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Պուտինը Թուրքիայում մասնակցելու է Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների հարցերով խորհրդակցության կազմակերպության անդամ երկրների նախագահների ու վարչապետների երրորդ հանդիպմանը: Նախատեսվում են նաեւ այլ երկկողմ հանդիպումներ, որտեղ քննարկվելու են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, Իրանի միջուկային ծրագիրը: Այցի ընթացքում Պուտինին ուղեկցելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: