Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բաթումում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ անգամ ուտել իր փողկապը: Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահը, նշելով, որ սեւծովյան ափում ամենաարագ զարգացող եւ ամենագեղեցիկ կառույցներ ունեցող քաղաքը Բաթումն է, հայտարարել է. «Եթե որեւէ մեկն ինձ փորձի ապացուցել հակառակը, ես պատրաստ եմ եւս մեկ անգամ ուտել իմ փողկապը»: