Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սանկտ Պետերբուրգի ամենամյա տնտեսական միջազգային համաժողովին չի մասնակցել: Լուրերը, թե Ալիեւը հեռացել է Սանկտ Պետերբուրգից, հաստատել են նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները` հաղորդելով, որ Ալիեւի աշխատանքային այցն ավարտվել է: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների հետ հանդիպումից հետո Ալիեւն իր պետերբուրգյան կեցավայրում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
կարդալ ավելինԹուրքական լրատվամիջոցները, մասնավորապես, «Haberburhaniye.com» կայքը, տեղեկացրել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա նախապատրաստվող դիվերսիայի մասին: Թուրքական պարբերականը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, հայտնել է, որ հունիսի 22-23-ը պայթեցվելու է նավթամուղի վրացական հատվածը: Ըստ աղբյուրի` պայթեցնողներն այնուհետեւ ձերբակալվելու են Վրաստանի հակահետախուզական մարմինների կողմից: Հաղորդվում է նաեւ, որ որպես ահաբեկչությունն իրականացրած անձինք՝ հանրությանն ու մամուլին ներկայացվելու են նախկինում Ախալքալաքի ռուսական …
կարդալ ավելինՕրերս Իսպանիայի ոստիկանությունը մաֆիայի մեջ կասկածվող 6 պարագլխի է ձերբակալել Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից եւ Ուզբեկստանից: Ըստ El Pais թերթի` Ոստիկանությունն օպերացիան իրականացրել է Իսպանիայի Կատալոնիա պրովինցիայում: Խուզարկվել են նրանց տները եւ նրանց ընկերությունների գրասենյակները: Ձերբակալվածները ներգրավված են փողերի լվացման, թմրանյութերի եւ զենքի բիզնեսի, փաստաթղթերի, այդ թվում` բանկային քարտերի կեղծման եւ այլ հանցանքների մեջ, որում …
կարդալ ավելինԱյս շաբաթ Վաշինգտոնում քննարկումներ են տեղի ունենալու թուրք-ադրբեջանական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` այդ քննարկումներին մասնակցելու են թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ, մի շարք հայտնի փորձագետներ: Մասնավորապես, սպասվում է Թուրքիայի վարչապետի, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալի մասնակցությունը: Քննարկվելու են նաեւ Իրանի, Իրաքի եւ Իսրայելի հետ Թուրքիայի փոխգործակցությանը, հայ-թուրքական …
կարդալ ավելինՄամուլի միջազգային ինստիտուտը (IPI), որի կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում, թուրքական «Milliyet» օրաթերթի թղթակից Շեներին «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին գրքի համար ճանաչել է որպես «Աշխարհում մամուլի ազատության հերոս»: «Հրանտ Դինքի սպանության գործի մանրամասների լուսաբանման առնչությամբ առկա բոլոր վտանգներին հակառակ` Նեդիմ Շեները վճռականորեն շարունակում էր իր լրագրողական հետաքննությունը, ինչն իրոք արժանի է գովասանքի»,- հայտարարել …
կարդալ ավելինՂրղըզստանում հայտարարվել է եռօրյա սուգ` ի հիշատակ երկրի հարավում տեղի ունեցած արյունալի բախումների հետեւանքով զոհվածների: Նախօրեին Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան ասել է, որ այսպիսի քանակությամբ զոհերը մեծ կորուստ են 5մլն բնակչություն ունեցող հանրապետության համար: Ըստ նրա` զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քան հաղորդվում է: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, Ղրղըզստանում ուզբեկների …
կարդալ ավելինԱմերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ճաշն աճուրդում վաճառվել է ռեկորդային բարձր գնով` 2,63 մլն դոլար: Բարեգործական այդ աճուրդը անցկացվել է 11-րդ անգամ: eBay ինտերնետային կայքում անցկացված աճուրդին մասնակցել է 9 հավակնորդ, մեկնարկային գումարը կազմել է 25 հազար դոլար: Իսկ «Berkshire Hathaway»-ի աշխարհահռչակ ղեկավարի հետ ճաշելու իրավունքը ձեռք բերած գնորդը գերադասել է չհրապարակել իր անունը: Հաղթողը …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախապես տեղյակ է եղել իսրայելական զինուժի` «Ազատության տորմիղի» դեմ իրականացվելիք գործողությունների մասին: Այս մասին գրել է թուրքական մամուլը` վկայակոչելով Իսրայելում լույս տեսնող «Arutz Sheva» պարբերականը: Իսրայելական պարբերականը, հղում անելով ամերիկյան դիվանագիտական անանուն աղբյուրներին, գրել է, որ նախքան գործողությունը Թել Ավիվը բանակցել է Բարաք Օբամայի հետ, եւ վերջինս հավանություն է տվել գործողությանը` …
կարդալ ավելինՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ Թուրքիայում մահափորձ է նախապատրաստվել, որը կանխվել է թուրքական եւ ռուսական հետախուզական ծառայությունների համատեղ գործողության արդյունքում: Թուրքական «Sabah» օրաթերթի փոխանցմամբ, Պուտինի` Թուրքիա կատարելիք այցելությունից առաջ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ահազանգ է ստացել, որ «Սեւ այրիներ» խմբավորման գրոհային Յ.Ի.-ն պատրաստվում է մահափորձ իրականացնել Պուտինի դեմ նրա այցելության ընթացքում: Ահազանգից հետո թուրքական …
կարդալ ավելինՊաշտոնական Բիշքեկը Ռուսաստանից խնդրում է խաղաղասիրական ուժեր ուղարկել` հարավում ծագած անկարգությունները հանդարտեցնելու համար: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան: «Կառավարությունն ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը երկրում, մենք դրսի օգնության կարիքը ունենք»,- հայտարարել է Օտունբաեւան` նշելով, որ այդ մասին հատուկ նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Պաշտոնական Մոսկվան արձագանքել …
կարդալ ավելինԹուրքիայի խորհրդարանի խոսնակ Մահմեդ Ալի Շահինը պաշտոնական այցով մեկնել է Իրան` երկրի նախագահի ու արտգործնախարարի հետ բանակցելու նպատակով: Նրան ուղեկցում են նաեւ մի խումբ պատգամավորներ: «Թուրքիայի եւ Իրանի միջեւ վերջին տարիներին զարգացող համագործակցությունը օրինակելի բնույթ է կրում»,- հայտարարել է Մահմեդ Ալի Շահինը եւ ընդգծել, որ այցի նպատակն է` է՛լ ավելի ամրապնդել երկկողմ կապերը: Հիշեցնենք, որ …
կարդալ ավելինԻրանում` արյունալի բախումներով ավարտված ընտրությունների տարելիցին, իշխանությունները ձերբակալել են 90 ընդդիմադիր գործիչների: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, Ոստիկանության եւ ընդդիմադիրների միջեւ լուրջ բախումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ իշխանությունները սպառնացել էին բիրտ ուժ կիրառել այլախոհների նկատմամբ, եթե վերջիններս որոշեն փողոց դուրս գալ: Հետեւելով այդ հայտարարություններին` ընդդիմության առաջնորդները հրաժարվել էին զանգվածային միջոցառումներից` նոր բախումներ չհրահրելու համար: Հիշեցնենք, որ ընդդիմությունը …
կարդալ ավելինԻսրայելում «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպից հետո անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզ է դարձել, որ իսրայելցիների 78%-ը Թուրքիային դիտում է որպես թշնամի երկիր: Gal Hahadash հետազոտական կենտրոնի կողմից իրականացված հարցման մասնակիցների 92%-ը կարծում է, որ իսրայելական զինուժի միջամտությունը Գազա ուղեւորվող «Ազատության տորմիղին» շատ ճիշտ էր: Հարցվածների ընդամենը 5%-ն է դեմ արտահայտվել իսրայելական բանակի գործողություններին:
կարդալ ավելին«Կորրեսպոնդենտ» ամսագրի «Ոսկե հարյուրյակի» թոփ տասնյակում 2010թ.-ի Ուկրաինայի ամենահարուստ մարդ, երրորդ տարին անընդմեջ, դարձել է Տարածաշրջանների կուսակցության ազգային պատգամավոր, գործարար Ռինաթ Ահմեդովը: Նա ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ողջ ԱՊՀ-ի ամենահարուստ մարդն է: Ամսագրի տվյալներով` նրա ունեցվածքը կազմում է 17,8 մլրդ դոլար: Ուկրաինայում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են գործարարներ Իգոր Կոլոմոյսկին (6,5 մլրդ դոլար) եւ …
կարդալ ավելինՈւկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ նրան ուղեկցող անձինք հարկատուների հաշվին երկու օր անցկացրել են Հունաստանում: Այս մասին իր բլոգում գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ի լրագրող Սերգեյ Լեշչենկոն: Ըստ նրա՝ իր «աշխատանքային ուղեւորության» ընթացքում Ուկրաինայի նախագահն անցկացրել է ընդամենը մեկ կարճ պաշտոնական հանդիպում: Հունիսի 6-ի առավոտյան նա բանակցություններ է վարել Հունաստանի նախագահի հետ, որը, երկրի Սահմանադրության համաձայն, …
կարդալ ավելինՆախօրեին Ստամբուլում մեկնարկել է Ասիայում Փոխգործակցության ու վստահության ամրապնդման խորհրդակցության երրորդ գագաթաժողովը, որին հաջորդել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ասուլիսը: Ինչպես եւ ակնկալվում էր, գլխավոր թեման եղել է «Ազատության տորմիղը»: Պուտինը քննադատել է թուրքական Mavi Marmara նավի կալանման միջադեպը եւ հայտարարել, որ պատահարը մանրամասն հետաքննություն է պահանջում, եւ որ նման …
կարդալ ավելինԳերմանիայի կառավարությունը քննարկում է մի փաթեթ, որը թույլ կտա տնտեսել պետության միջոցները։ Իշխանությունները պատրաստվում են հաստատել ֆինանսական հատուկ պլան, որը թույլ կտա զգալիորեն կրճատել բյուջետային ծախսերը. հինգ տարվա ընթացքում տնտեսումը պետք է կազմի շուրջ 51 մլրդ եվրո։ Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա պետության ծախսերը կկրճատվեն 11 մլրդ եվրոյով։ Ծախսերի պակասեցումը նախատեսվում է իրականացնել մի …
կարդալ ավելինԹուրք հայտնի լրագրող եւ վերլուծաբան, CNNTurk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը, անդրադառնալով օրեր առաջ «Խաղաղության նավախմբի» ուղեւորների եւ իսրայելական բանակի զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպին, գրում է, որ այդ իրադարձությամբ խարխլվելու են ոչ միայն թուրք-իսրայելական հարաբերության հիմքերը, այլեւ տարածաշրջանում փոխվելու է հավասարակշռությունը, եւ ստեղծվելու է բոլորովին նոր իրավիճակ: «Նախ եւ առաջ, երկու երկրները միմյանց թշնամի …
կարդալ ավելինՆախօրեին Թուրքիայում քրդերի եւ թուրք ոստիկանների միջեւ տեղի են ունեցել կատաղի բախումներ. թուրք իրավապահները սպանել են մեկ անչափահասի եւ վիրավորել քուրդ խորհրդարանականի: Բախումները տեղի են ունեցել Շըրնաքի Սիլիոփի շրջանում` քուրդ բնակչության կողմից կազմակերպված ակցիայի ժամանակ, երբ 10 հազար քրդեր «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունից պատգամավորներ Հասիփ Քափլանի եւ Սեւահիր Բայընդըրի, ինչպես նաեւ՝ նրանց մի շարք …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախօրեին իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության նիստի ժամանակ քննադատել եւ սպառնացել է Իսրայելին` Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող նավերի ուղեւորների եւ իսրայելցի զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպի համար: «Zaman» օրաթերթի փոխանցմամբ` իր երկարաշունչ ճառի ընթացքում Թուրքիայի վարչապետը խոսել է նաեւ օրեր առաջ Լատինական Ամերիկայի երկրներ կատարած այցելության մասին` …
կարդալ ավելին