Եռօրյա սուգ

17/06/2010

Ղրղըզստանում հայտարարվել է եռօրյա սուգ` ի հիշատակ երկրի հարավում տեղի ունեցած արյունալի բախումների հետեւանքով զոհվածների: Նախօրեին Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան ասել է, որ այսպիսի քանակությամբ զոհերը մեծ կորուստ են 5մլն բնակչություն ունեցող հանրապետության համար: Ըստ նրա` զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քան հաղորդվում է: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, Ղրղըզստանում ուզբեկների եւ ղրղըզների միջեւ բախումների հետեւանքով զոհվել է 170 մարդ, մինչդեռ ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը հասնում է 2000-ի: