Ռուսաստանի պատվերո՞վ

19/06/2010

Թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես, «Haberburhaniye.com» կայքը, տեղեկացրել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա նախապատրաստվող դիվերսիայի մասին: Թուրքական պարբերականը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, հայտնել է, որ հունիսի 22-23-ը պայթեցվելու է նավթամուղի վրացական հատվածը: Ըստ աղբյուրի` պայթեցնողներն այնուհետեւ ձերբակալվելու են Վրաստանի հակահետախուզական մարմինների կողմից: Հաղորդվում է նաեւ, որ որպես ահաբեկչությունն իրականացրած անձինք՝ հանրությանն ու մամուլին ներկայացվելու են նախկինում Ախալքալաքի ռուսական բազայում ծառայած երկու էթնիկ հայեր: Իրենց նախապես գրանցված ցուցմունքներում, ըստ թուրքական աղբյուրի, նրանք կխոստովանեն, որ գործել են ռուսական հատուկ ծառայությունների պատվերով: