Բաֆեթի հետ ընթրիք` 2,63 մլն դոլարով

17/06/2010

Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ճաշն աճուրդում վաճառվել է ռեկորդային բարձր գնով` 2,63 մլն դոլար: Բարեգործական այդ աճուրդը անցկացվել է 11-րդ անգամ: eBay ինտերնետային կայքում անցկացված աճուրդին մասնակցել է 9 հավակնորդ, մեկնարկային գումարը կազմել է 25 հազար դոլար: Իսկ «Berkshire Hathaway»-ի աշխարհահռչակ ղեկավարի հետ ճաշելու իրավունքը ձեռք բերած գնորդը գերադասել է չհրապարակել իր անունը: Հաղթողը Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու է Նյու Յորքի «Smith & Wollensky» ռեստորանում: Ի դեպ, հաղթողը եւս 7 հոգու ճաշին հրավիրելու հնարավորություն ունի: Աճուրդից ստացվող ամբողջ գումարը փոխանցվում է Glide Foundation բարեգործական հիմնադրամին, որը բժշկական օգնություն եւ անվճար սնունդ է տրամադրում կարիքավորներին: