Նաեւ Վաշինգտոնում

17/06/2010

Այս շաբաթ Վաշինգտոնում քննարկումներ են տեղի ունենալու թուրք-ադրբեջանական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` այդ քննարկումներին մասնակցելու են թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ, մի շարք հայտնի փորձագետներ: Մասնավորապես, սպասվում է Թուրքիայի վարչապետի, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալի մասնակցությունը: Քննարկվելու են նաեւ Իրանի, Իրաքի եւ Իսրայելի հետ Թուրքիայի փոխգործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր: