աշխարհ

Հաստատել է

22.07.2010

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է ատոմակայան կառուցելու մասին ռուս-թուրքական միջպետական համաձայնագիրը: Դրանով համաձայնագիրը ստացել է օրենքի ուժ: Համաձայնագիրը ներկայում պետք է վավերացնի Ռուսաստանը: Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել էր Անկարայում այս տարվա մայիսի 12-ին: Ռուսաստանն ու Թուրքիան ատոմակայան են կառուցելու երկրի հարավում, Մերսին գավառում: Համաձայնագիրը վավերացնելուց հետո Ռուսաստանը սկսելու է նախագծային աշխատանքները: Նախատեսվում է, որ …

կարդալ ավելին

ՆԱՏՕ-ն չի ճնշի

22.07.2010

Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր Վահիդ Էրդեմը երեկ ասել է, թե չի կարծում, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի վրա ճնշում կգործադրի` ստիպելու վերջինիս Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում բացել հայ-թուրքական սահմանը: «Թուրքիայի ԱԳՆ-ը եւս հերքել է հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման լուրերը: Մեր սահմանը փակ է: Սահմանի արագ բացման համար ոչ մի նախապատրաստական աշխատանք չի տարվում»,- ասել …

կարդալ ավելին

Բատյան՝ ընդդեմ Վոլոդյայի

22.07.2010

Բելառուսական մամուլում վերջին շրջանում նյութեր են հրապարակվում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ: Ըստ փորձագետների, համապատասխան «կոմպրոմատները» մամուլին Ալեքսանդր Լուկաշենկոյի հրահանգով տրամադրել է Բելառուսի նախագահի աշխատակազմը: Լուկաշենկոն իր թիվ մեկ թշնամին համարում է Պուտինին: Պատահական չէ, որ Բելառուսի կառավարության պաշտոնաթերթը` «Ռեսպուբլիկան», նախօրեին հրապարակել է ՌԴ կառավարության` Ելցինի օրոք՝ փոխվարչապետ, ներկայում՝ ընդդիմադիր Բորիս Նեմցովի «Պուտին. 10 տարվա …

կարդալ ավելին

Խստացնելու են

22.07.2010

Եվրամիությունը կրկին սպառնում է խստացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Ենթադրվում է, որ այդ հարցը կքննարկվի այսօր: Նախատեսվում է, որ նոր պատժամիջոցները կառնչվեն Իրանի 41 ֆիզիկական անձանց, 57 օտարերկրյա ընկերությունների, Իրանի իսլամական հեղափոխության պահապաններ կորպուսի կողմից վերահսկվող 15 ֆիրմաների, ինչպես նաեւ՝ երեք ընկերությունների, որոնց թիկունքում կանգնած է Իրանի նավաշինական պետական ընկերությունը: Այդ մասին գրում է «The New …

կարդալ ավելին

6 ցնցում

22.07.2010

Երեկ իրանական Ֆարս գավառի Լառ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ժամը 00:08-ին տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է 6 ստորգետնյա ցնցում` 5,2, 4,1, 3,9, 3,5, 3,9 եւ 3,5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժը վնաս է հասցրել Լառ քաղաքի Լամուրդ եւ Աշկքոնան գյուղերի շենքերի եւ շինությունների 30 տոկոսին: Վնասվել է շրջանի հարավային հատվածի …

կարդալ ավելին

Թուրքիայով` Նախիջեւան

20.07.2010

Անկարայի եւ Բաքվի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն` Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը 500 մլն խմ ադրբեջանական գազ մատակարարելու առնչությամբ: Թուրքիան գազի տարանցումն իրականացնելու է անվճար: Թուրքական «Radikal» թերթի փոխանցմամբ` համաձայնագիրը հուլիսի 17-ին Նախիջեւանում կնքվել է Թուրքիայի գազի եւ նավթի առաքմամբ եւ մատակարարմամբ զբաղվող պետական ընկերության (BOTAS) նախագահ Բազըլ Շենելի եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ …

կարդալ ավելին

20 զոհ

18.07.2010

Իրանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է՝ 20, վիրավորվել՝ 100 մարդ: AFP գործակալության փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել Իրանի հարավարեւելյան Զահեդան քաղաքում գտնվող Մեծ մզկիթի առջեւ: Տեղեկությունների համաձայն` պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որի թիրախն են եղել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները: Պայթյունի իրականացման համար պատասխանատվություն է ստանձնել սուննիների «Ջունդուլլահ» («Ալլահի զինվորներ») խմբավորումը, որի …

կարդալ ավելին

Նախավերջին պոետը

18.07.2010

«Ես միշտ ասել եմ, որ ես, հնարավոր է, Վրաստանի վերջին կամ նախավերջին նախագահն եմ, ով կարող է մեջբերել Պուշկինի, Լերմոնտովի եւ Եսենինի խոսքերը»,- բելառուսական Առաջին ալիքի եթերում նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա ասել է, թե վախենում է, որ նոր սերունդը չի իմանա Ռուսաստանի գոյության մասին: Սահակաշվիլին միաժամանակ նշել է, որ իր …

կարդալ ավելին

Հաջողվել է

18.07.2010

«British Petroleum» ընկերության մասնագետներին վերջապես հաջողվել է դադարեցնել նավթի արտահոսքը Մեքսիկական ծովածոցում: Այդ մասին տեղեկացրել է ընկերության փոխնախագահ Քենթ Ուելսը` հավելելով, թե երաշխիք չկա, որ արտահոսքը չի կրկնվի: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում Մեքսիկական ծոցում նավթը դուրս չհորդի 75 տոննայանոց գմբեթի տակից, նշանակում է, որ արտահոսքն ընդմիշտ դադարեցվել է: Նշենք, …

կարդալ ավելին

Կրկին շրջապատել են

15.07.2010

Լիբիական Քադաֆիի հիմնադրամը հայտարարել է, թե Գազայի հատված ուղարկվող մարդասիրական օգնությամբ նավը շրջապատել են իսրայելական ռազմանավերը: Մոլդովական դրոշով նավը երեկ պետք է հասներ Գազայի ջրային տարածքները, սակայն Իսրայելը հայտարարել է, թե թույլ չի տա, որ խախտվի Գազայի ծովային շրջափակումը: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, մարդասիրական օգնությամբ բեռնված նավը ուղղվել է դեպի Եգիպտոսի նավահանգիստ: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Էլ չեն հավատում

15.07.2010

ԱՄՆ-ում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը նվազել է: Ամերիկացիների մոտ 60 տոկոսն ասել է, որ Օբամայի նկատմամբ իրենց հավատը նվազել է: «The Washington Post»-ի եւ «ABC News»-ի անցկացրած հարցումների` երեքշաբթի օրը հրապարակված արդյունքները վկայում են, որ նախագահ դառնալուց մինչեւ այժմ ընկած ժամանակահատվածում Օբամայի նկատմամբ ամերիկացիների վստահությունը 180 աստիճանով շրջվել …

կարդալ ավելին

Ընդդեմ Թուրքիայի

10.07.2010

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը չեղյալ է հայտարարել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն ծրագրված իր այցելությունը: «Ջ.Լոպեսը երբեք չի աջակցի այն պետությանը կամ վարչակարգին, որը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները: Լոպեսը Կիպրոսի առնչությամբ արված որոշ ուսումնասիրություններից հետո իր խորհրդականների հետ միասին որոշել է չեղյալ հայտարարել այցելությունը»,- թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` ասված է այդ առնչությամբ տարածված հայտարարության մեջ: …

կարդալ ավելին

Աշխարհի ամենահարուստ միապետները

10.07.2010

«Forbes» ամսագիրը հրապարակել է ամենահարուստ միապետների վարկանշային ցուցակը, որը գլխավորում է Թաիլանդի թագավորը: Նա 30 մլրդ դոլար կարողությամբ 67 անգամ ավելի հարուստ է Մեծ Բրիտանիայի Ելիզավետա II թագուհուց: Ընդհանուր առմամբ, մոլորակի ամենահարուստ թագակիր անձինք մեկ տարվա ընթացքում աղքատացել են 10 մլրդ դոլարով: Ընդ որում` թագակիրներն աղքատանում են երկրորդ տարին շարունակ: Ըստ «Forbes»-ի` 15 ամենահարուստ միապետների …

կարդալ ավելին

Գազատարը վաճառում են

08.07.2010

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել ռուսական գազը Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխող մագիստրալ գազատարի վաճառքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել 88 պատգամավոր, «դեմ»` 5: Ըստ Վրաստանի ընդդիմության` տվյալ օբյեկտը պետք է մնա որպես պետական սեփականություն, քանի որ որպես գնորդ կարող են հայտնվել ռուսական ընկերություններ, որոնք «էներգետիկ եւ տնտեսական սպառնալիք են ներկայացնում Վրաստանին»:

կարդալ ավելին

Արգելել են

08.07.2010

Եվրոպական միությունը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ արգելում է իրանական «Iran Air» ավիաընկերության օդանավերի մեծ մասի թռիչքը ԵՄ օդային տարածքով: Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով` արգելքը ոչ մի կապ չունի վերջերս ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ հաստատված պատժամիջոցների հետ: Հաղորդվում է, որ Եվրամիությունը նման արգելք է տարածել աշխարհի 282 ավիաընկերությունների նկատմամբ, որոնց մեծ մասը Ասիայից ու Աֆրիկայից …

կարդալ ավելին

Վաճառելո՞ւ են

05.07.2010

Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին երեկ հերքել է ընդդիմադիր պատգամավորների պնդումները, թե Վրաստանի տարածքով անցնող գազամուղը նախատեսվում է հանել վաճառքի: Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողովը պատրաստել է մի օրինագիծ, որում նշված է այն օբյեկտների ցանկը, որոնք ենթակա չեն սեփականաշնորհման, եւ այդ ցանկում գազամուղը չկա: Դրա հիման վրա ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ կառավարությունը նախատեսում …

կարդալ ավելին

Համընդհանուր գործադուլ

05.07.2010

Հունաստանում արհմիությունների կոչով սկսվել է համընդհանուր գործադուլ: Դադարեցվել է լաստանավային կապը կղզիների միջեւ, չեղյալ են հայտարարվել մի քանի ներպետական ավիաթռիչքներ, հիվանդանոցների բուժանձնակազմը միայն արտակարգ օգնություն է ցուցաբերում: Նշենք, որ նախօրեին ցուցարարներին միացել են նաեւ լրագրողները, դադարեցված է նորությունների հեռարձակումը ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Կառավարության տնտեսական ծրագրերի դեմ բողոքի ակցիաները կազմակերպել են մեծ արհմիությունները, որոնք ունեն մոտ …

կարդալ ավելին

Ընդունել է

05.07.2010

Վաշինգտոնը համաձայնել է ընդունել 12 երկրների օգնությունը` միասնական ջանքերով մեքսիկական ծոցում նավթային պլատֆորմի վթարի հետեւանքները վերացնելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ: Առայժմ հայտնի է միայն, որ երկրներից մեկը, ում օգնությունն ընդունել է ԱՄՆ-ը, դա Ճապոնիան է: Նշենք, որ նախկինում, ավելի քան 30 պետություն եւ միջազգային կազմակերպություններ էին ԱՄՆ-ին առաջարկել իրենց օգնությունը: …

կարդալ ավելին

Սահակաշվիլին պատրաստ է

05.07.2010

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր երկիրն առանց որեւէ նախապայմանի պատրաստ է Ռուսաստանի հետ սկսել լայնածավալ երկխոսություն` երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով: «Ուզում եմ ընդգծել մեր պատրաստակամությունը առանց պայմանների Ռուսաստանի հետ սկսել հարաբերությունների կարգավորման երկխոսություն: Իսկ հարաբերությունների կարգավորումը ենթադրում է 500 հազար փախստականների վերադարձը Աբխազիա եւ Հարավային Օսիա»,- հայտարարել է Սահակաշվիլին` նշելով, որ փախստականներ …

կարդալ ավելին

Ռուսները ձգձգում են

29.06.2010

Լեհաստանի նախագահի թեկնածու, նախկին նախագահի եղբայր Լեխ Կաչինսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ձգձգում է Սմոլենսկի ավիավթարի պատճառների հետաքննությունը: «Հետաքննության ընթացքում առաջընթացը նվազագույն է, այն, մեղմ ասած, կորցնում է թափը: Լեհ քննիչները Ռուսաստանից դեռ չեն ստացել կատարվածի առնչությամբ կարեւորագույն փաստաթղթերը»,- ասել է Կաչինսկին: Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 10-ին «Տու-154» օդանավի վթարի հետեւանքով զոհվել էին օդանավի բոլոր …

կարդալ ավելին