Եվրամիությունը կրկին սպառնում է խստացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Ենթադրվում է, որ այդ հարցը կքննարկվի այսօր: Նախատեսվում է, որ նոր պատժամիջոցները կառնչվեն Իրանի 41 ֆիզիկական անձանց, 57 օտարերկրյա ընկերությունների, Իրանի իսլամական հեղափոխության պահապաններ կորպուսի կողմից վերահսկվող 15 ֆիրմաների, ինչպես նաեւ՝ երեք ընկերությունների, որոնց թիկունքում կանգնած է Իրանի նավաշինական պետական ընկերությունը: Այդ մասին գրում է «The New York Times»-ը` նշելով, որ այդպիսով, նոր պատժամիջոցների համաձայն, արգելք կդրվի Իրան ներմուծվող այն արտադրանքի նկատմամբ, որն անհրաժեշտ է միջուկային նյութեր, զենք-զինամթերք արտադրելու, նավթի, գազի վերամշակման համար նախատեսված սարքավորումների ու տեխնոլոգիաների ներկրման կամ վաճառքի համար: Բացի այդ, ընկերություններին կարգելվի տեխնիկական կամ ֆինանսական օգնություն տրամադրել իրանական ընկերություններին, որոնք ներգրավված են նավթային ու գազային առանցքային ոլորտներում:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Թեհրանի միջուկային ծրագրին աջակցող օրինագծին: Իրանի վերաբերյալ վերջին բանաձեւն ընդունվել է հունիսի 9-ին: