Ռուսները ձգձգում են

29/06/2010

Լեհաստանի նախագահի թեկնածու, նախկին նախագահի եղբայր Լեխ Կաչինսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ձգձգում է Սմոլենսկի ավիավթարի պատճառների հետաքննությունը: «Հետաքննության ընթացքում առաջընթացը նվազագույն է, այն, մեղմ ասած, կորցնում է թափը: Լեհ քննիչները Ռուսաստանից դեռ չեն ստացել կատարվածի առնչությամբ կարեւորագույն փաստաթղթերը»,- ասել է Կաչինսկին: Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 10-ին «Տու-154» օդանավի վթարի հետեւանքով զոհվել էին օդանավի բոլոր 96 ուղեւորները, այդ թվում` Լեհաստանի նախկին նախագահը եւ նրա կինը: