Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր երկիրն առանց որեւէ նախապայմանի պատրաստ է Ռուսաստանի հետ սկսել լայնածավալ երկխոսություն` երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով: «Ուզում եմ ընդգծել մեր պատրաստակամությունը առանց պայմանների Ռուսաստանի հետ սկսել հարաբերությունների կարգավորման երկխոսություն: Իսկ հարաբերությունների կարգավորումը ենթադրում է 500 հազար փախստականների վերադարձը Աբխազիա եւ Հարավային Օսիա»,- հայտարարել է Սահակաշվիլին` նշելով, որ փախստականներ ասելով` նկատի ունի էթնիկ վրացիներին, աբխազներին, հայերին, հրեաներին եւ այլ ազգությունների ներկայացուցիչների: