Կրկին շրջապատել են

15/07/2010

Լիբիական Քադաֆիի հիմնադրամը հայտարարել է, թե Գազայի հատված ուղարկվող մարդասիրական օգնությամբ նավը շրջապատել են իսրայելական ռազմանավերը: Մոլդովական դրոշով նավը երեկ պետք է հասներ Գազայի ջրային տարածքները, սակայն Իսրայելը հայտարարել է, թե թույլ չի տա, որ խախտվի Գազայի ծովային շրջափակումը: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, մարդասիրական օգնությամբ բեռնված նավը ուղղվել է դեպի Եգիպտոսի նավահանգիստ: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Իսրայելը արգելեց մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմիղի» մուտքը Գազայի հատված, թուրքական նավի վրա բախում տեղի ունեցավ, եւ իսրայելցի զինվորականների կրակոցներից 9 մարդ զոհվեց: