Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը չեղյալ է հայտարարել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն ծրագրված իր այցելությունը: «Ջ.Լոպեսը երբեք չի աջակցի այն պետությանը կամ վարչակարգին, որը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները: Լոպեսը Կիպրոսի առնչությամբ արված որոշ ուսումնասիրություններից հետո իր խորհրդականների հետ միասին որոշել է չեղյալ հայտարարել այցելությունը»,- թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` ասված է այդ առնչությամբ տարածված հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Լոպեսը Կիպրոսի թուրքական հատված էր մեկնելու իր ամուսնու` Մարկ Էնթոնիի, երկվորյակ զավակների եւ 80 հոգուց բաղկացած անձնակազմի հետ: Այնտեղ նա հուլիսի 24-ին մասնակցելու էր Cratos Premium հյուրանոցի բացման արարողությանը, որտեղ հանդես էր գալու համերգով: Բացի այդ, նա պատրաստվում էր այնտեղ նշել իր 41-ամյակը: