աշխարհ

Մանկապարտեզի վրա

23.09.2010

Անցած գիշեր, ժամը 1:00-ի սահմաններում Մոսկվայում Իրկուտսկի մի բնակիչ հարձակվել է «Ծիածան» մանկապարտեզի վրա: Նա դանակի սպառնալիքով գերի է վերցրել կին խոհարարին, որն այդ պահին եղել է շենքում: Հարձակվողը պահանջել է իրեն տրամադրել հրազեն` սպառնալով հակառակ դեպքում սպանել կնոջը: Ոստիկանությունը վնասազերծել է նրան: Մանկապարտեզի վրա հարձակումից առաջ տղամարդը ավազակային հարձակում էր գործել տաքսու վարորդի վրա …

կարդալ ավելին

Հարյուրով ավելի

23.09.2010

«Արեւմտյան Նեղոսի տենդի» լաբորատոր հաստատված դեպքերի թիվը Ռուսաստանում հասել է 480-ի: Այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն: Նշենք, որ «Արեւմտյան Նեղոսի տենդը» սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է մոծակների միջոցով, ուղեկցվում է տենդով, ուղեղի թաղանթի բորբոքումով, լիմֆադեոպատիայով: Այս վարակի հանդեպ նախատրամադրվածություն ունեն առաջին հերթին թռչունները, մարդիկ եւ կաթնասուն կենդանիները: ՌԴ-ում …

կարդալ ավելին

Սալաքարով

23.09.2010

Ստամբուլում տեղի է ունեցել դաժան սպանություն: Թուրքմենստանի մի քաղաքացու գլուխը ջախջախել են սալաքարով, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Թուրքական «Milliyet» օրաթերթի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Գյունգյորեն շրջանում: Ուշ երեկոյան անցորդները փողոցում կայանած երկու ավտոմեքենաների արանքում հայտնաբերել են մի մարդու արնաշաղախ մարմին եւ զանգահարել են Ոստիկանություն: Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ սպանվածը …

կարդալ ավելին

Պետք է բացել

23.09.2010

Վանի Առեւտրա-արդյունաբերական պալատի (VATSO) նախագահ Զահիր Քանդասօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի արեւելյան շրջանների զարգացման համար պետք է բացվի հայ-թուրքական սահմանը: Քանդասօղլուն ասել է, որ սահմանի բաց լինելու դեպքում կլուծվի Վանի 50 հազար բնակիչների զբաղվածության հարցը:

կարդալ ավելին

Մահափորձ Հռոմի պապի դեմ

18.09.2010

Կանխվել է չորսօրյա պաշտոնական այցով Անգլիայում գտնվող Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի դեմ կազմակերպված մահափորձը: Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հռոմի պապի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է 5 մարդ, որոնց տարիքը տատանվում է 26-ից մինչեւ 50 տարեկանի սահմանում: Ձերբակալվածները ներկա պահին գտնվում են լոնդոնյան ոստիկանատներից մեկում: Դեպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Հռոմի պապ …

կարդալ ավելին

Հրաժարվել են

18.09.2010

250 հոգուց բաղկացած ամերիկաբնակ հույների խումբը վերջին պահին հրաժարվել է Ստամբուլում գտնվող թանգարանի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում աղոթել եւ պատարագ մատուցել: Այն բանից հետո, երբ հունական ծագումով ամերիկացի ազդեցիկ գործարար եւ քաղաքական գործիչ Քրիս Սփիրուն հայտարարել էր, որ իր գլխավորությամբ 250 ուղղափառներ առանց թուրքական իշխանություններից թույլտվություն վերցնելու պատրաստվում են սեպտեմբերի 17-ին պատարագ մատուցել Սուրբ Սոֆիայի …

կարդալ ավելին

Շա՜տ Darling

18.09.2010

Ամերիկյան «Բոսթոն Սելթիքսի» բասկետբոլային ակումբի մարզիկ, հանրահայտ Շաքիլ ՕգՆիլը հայտնվել է հերթական սկանդալային պատմության մեջ: Նրա նախկին քարտուղարը՝ ոմն Շոն Դարլինգ, դատի է տվել Շաքիլին այն բանի համար, որ նա իբր փորձել է ստիպել իրեն ոչնչացնել մանկական պոռնոգրաֆիայի եւ այլ անօրինական բնույթի նյութեր: ՕգՆիլը հայտարարել է, որ Դարլինգը փորձել է իրենից 12 միլիոն դոլար կորզել` …

կարդալ ավելին

Փոքրիկ քննարկում

18.09.2010

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի` Վաշինգտոն կատարած այցի ընթացքում քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, փակ դռների հետեւում մոտ 4 ժամ տեւած բանակցությունների ընթացքում Ռոբերտ Գեյթսն ու Անատոլի Սերդյուկովը քննարկել են հարցերի մի ամբողջ շրջանակ` այդ թվում ղարաբաղյան խնդիրը: Հանդիպման ավարտին տեղի ունեցած հեռախոսային մամուլի ասուլիսում Պենտագոնի ներկայացուցիչը` մանրամասնելով, որ Գեյթս-Սերդյուկով …

կարդալ ավելին

Ժողովրդի թշնամիներ

18.09.2010

«Բելառուսական ընդդիմությունը ժողովրդի թշնամին է»,- Մինսկում` արհմիությունների նիստի ժամանակ ունեցած ելույթում նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Նրանք ոչ մի ընդդիմադիր էլ չեն, նրանք ժողովրդի թշնամիներ են: Որտեղ կարելի է պետության համար վատթարագույնն անել` նրանք այնտեղ են: Երեկ Եվրոպան, Ամերիկան ճնշում էին բանեցնում մեզ վրա` նրանք այնտեղ էին, այսօր Ռուսաստանն է ճնշում` նրանք …

կարդալ ավելին

Բրայզայի հարցով

18.09.2010

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայանալու է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության հաստատման հարցով քվեարկությունը, որը պետք է տեղի ունենար դեռ անցած ամիս, սակայն այն արգելափակելու նախաձեռնությամբ հանդես եկավ դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը: Մինչդեռ նույն օրը հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մյուս` ավելի քան երեք տասնյակ երկրներում ԱՄՆ-ի դեսպանների նշանակումներն արժանացան ամերիկացի սենատորների …

կարդալ ավելին

Իրավունք ուներ

18.09.2010

«Ֆլորիդա նահանգի Հակաիսլամիստական եկեղեցու քահանա Թերի Ջոնսն իրավունք ուներ այրել Ղուրանը»,- այդ մասին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ գերագույն դատարանի անդամ Սթիվեն Բրեյերը: Նրա խոսքերով, մի երկրում, որտեղ 300 մլն տարբեր մարդ է ապրում, նրանց համար օգտակար է իմանալ, որ իրենք իրավունք ունեն ասել այն, ինչ մտածում են: Բրեյերը նաեւ նշել է, որ խոսքի …

կարդալ ավելին

Հաստատել են

18.09.2010

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել ռազմավարական հարձակողական սպառազինության մասին ռուս-ամերիկյան համաձայնագիրը: Փաստաթուղթը դրանից հետո ներկայացվելու է Սենատի ամբողջ կազմի դատին: Հանրապետական սենատորները դեմ են արտահայտվել համաձայնագրին` պնդելով, որ դրանով կսահմանափակվեն հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման ԱՄՆ-ի ծրագրերը: Հիշեցնենք, որ ապրիլին Պրահայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած փաստաթղթով նախատեսվում է, որ երկու երկրները պետք …

կարդալ ավելին

Հերքել է

18.09.2010

Սպիտակ տունը հերքել է լուրերը, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշել Օբաման, դժվարությամբ է համակերպվում առաջին տիկնոջ կարգավիճակի հետ: Ըստ BBC-ի, Մ. Օբամայի մասին նման լուր է հրապարակվել «Կառլան եւ իր ամբիցիաները» գրքում, որը նվիրված է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջը` Կարլա Բրունիին: Գրքի հեղինակները վստահեցնում են, որ Միշելի հետ զրույցներից մեկում Բրունին նրան …

կարդալ ավելին

Կրակել են «Դեդ Հասանի» վրա

18.09.2010

Նախօրեին Մոսկվայի կենտրոնում, ըստ ամենայնի` դիպուկահարի կրակոցից, վիրավորվել է ռուսաստանյան քրեական շրջանակներում մեծ հեղինակություն վայելող Ասլան Ուսոյանը` «Դեդ Հասան» մականվամբ: Հարձակումից տուժել է նաեւ նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանը: Իրավապահ մարմինների աղբյուրները սկզբում տեղեկություն էին տարածել, թե որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից Ուսոյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, իսկ նրա թիկնապահը` հարձակման վայրում: Ավելի ուշ, սակայն, իրավապահները …

կարդալ ավելին

Խոսել է

16.09.2010

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Նրանք քննարկել են հայ-թուրքական արձանագրությունների խնդիրը: Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան հույս ունի, որ հետագայում հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ խնդրում խաղաղ համաձայնության հասնելուց հետո:

կարդալ ավելին

Արհամարհել է

16.09.2010

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը «Reuters»-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում կայանալիք ատոմային զինաթափմանը նվիրված հանդիպմանը: Նշենք, որ այն պետք է կայանա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակներում: Սեպտեմբերի 14-ին ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ ավելի մեծ բարդությունների է հանդիպում Թեհրանի ատոմային ծրագրի …

կարդալ ավելին

Իրանը` հովանավո՞ր

16.09.2010

«Daily Telegraph» պարբերականը երեկ սկանդալային հոդված է հրապարակել, որում ասվում է, թե Իրանի իշխանությունները պատրաստվում են աջակցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ըստ պարբերականի` Էրդողանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, համաձայն որի` 2011թ. Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրանական իշխանությունները Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությանը …

կարդալ ավելին

Վերադարձրել է միլիոնները

16.09.2010

Լոնդոնաբնակ ռուսաստանցի մեծահարուստ Բորիս Բերեզովսկին, ավելի քան 52մլն դոլարը, որի հափշտակման մեջ մեղադրվում է ներկայումս, վերադարձրել է «Աերոֆլոտ» ընկերությանը: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՌԴ գլխավոր դատախազությունից, 52 մլն 222.000 դոլարի բանկային փոխանցումը կատարվել է Շվեյցարիայի դաշնային դատական գերատեսչության որոշման հիման վրա, եւ «Աերոֆլոտը» հաստատել է գումարի ստացումը: Բերեզովսկին մեղադրվում է 1996-98թթ. իր կողմից վերահսկվող …

կարդալ ավելին

Միացյալ ընդդիմադիր թեկնածո՞ւ

16.09.2010

Ռուսաստանի ժողովրդավարական ընդդիմության առաջնորդներ Միխայիլ Կասյանովը, Բորիս Նեմցովը, Իլյա Յաշինն ու Վլադիմիր Ռիժկովը պատրաստվում են միավորվել կոալիցիայի մեջ: Նրանք կուսակցություն են ստեղծելու 2011թ. խորհրդարանական ընտրությունների համար եւ միացյալ թեկնածու են առաջադրելու 2012թ. նախագահական ընտրություններին: Հնարավոր է, որ այդ միությանն ավելի ուշ միանա Գարրի Կասպարովը: Նրանք առայժմ չեն պայմանավորվել միացյալ թեկնածուի անձի շուրջ` պնդելով, որ դա …

կարդալ ավելին

Կեղծ ահազանգ

16.09.2010

«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերությունը նախօրեին Փարիզի ժամանակով ժամը 20:20-ի սահմաններում աշտարակի տարածքում ռումբի տեղադրման մասին անանուն ահազանգ է ստացել։ Ոստիկանությունը, անվտանգության նկատառումներով, Էյֆելյան աշտարակի եւ Մարսյան այգիների տարածքից տարհանել է շուրջ 2000 զբոսաշրջիկ: Ոստիկանությունը մի քանի ժամ տարածքում աշխատելուց հետո այնտեղ կասկածելի ոչինչ չի հայտնաբերել, եւ զբոսաշրջիկներին կրկին հնարավորություն են տվել մտնել …

կարդալ ավելին