Ամերիկյան «Բոսթոն Սելթիքսի» բասկետբոլային ակումբի մարզիկ, հանրահայտ Շաքիլ ՕգՆիլը հայտնվել է հերթական սկանդալային պատմության մեջ: Նրա նախկին քարտուղարը՝ ոմն Շոն Դարլինգ, դատի է տվել Շաքիլին այն բանի համար, որ նա իբր փորձել է ստիպել իրեն ոչնչացնել մանկական պոռնոգրաֆիայի եւ այլ անօրինական բնույթի նյութեր: ՕգՆիլը հայտարարել է, որ Դարլինգը փորձել է իրենից 12 միլիոն դոլար կորզել` սպառնալով հրապարակել իր արտաամուսնական կապերի մասին տեղեկատվություն պարունակող նամակագրությունը: Երբ ՕգՆիլը հրաժարվել է վճարել, Դարլինգը դիմել է դատարան: ՕգՆիլի փաստաբանի խոսքերով, բոլոր մեղադրանքները Դարլինգի երեւակայության պտուղներն են, եւ եթե պատմությունը շարունակություն ունենա, ապա ՕգՆիլը կդիմի դատարան` պատասխան հայցով: