Վերադարձրել է միլիոնները

16/09/2010

Լոնդոնաբնակ ռուսաստանցի մեծահարուստ Բորիս Բերեզովսկին, ավելի քան 52մլն դոլարը, որի հափշտակման մեջ մեղադրվում է ներկայումս, վերադարձրել է «Աերոֆլոտ» ընկերությանը: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՌԴ գլխավոր դատախազությունից, 52 մլն 222.000 դոլարի բանկային փոխանցումը կատարվել է Շվեյցարիայի դաշնային դատական գերատեսչության որոշման հիման վրա, եւ «Աերոֆլոտը» հաստատել է գումարի ստացումը: Բերեզովսկին մեղադրվում է 1996-98թթ. իր կողմից վերահսկվող շվեյցարական «Անդավայի» եւ «Աերոֆլոտի» միջեւ ապօրինի գործարքներ կնքելու միջոցով խոշոր գումարներ յուրացնելու մեջ: 2007թ. մոսկովյան դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ հեռակա դատապարտել 6 տարվա ազատազրկման: ՌԴ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Շվեյցարիան ավելի վաղ «Աերոֆլոտի» օգտին բռնագրավել էր 58 մլն շվեյցարական ֆրանկ` նույնպես, ըստ Դատախազության, հափշտակված «Անդավայի» միջոցով: