Սալաքարով

23/09/2010

Ստամբուլում տեղի է ունեցել դաժան սպանություն: Թուրքմենստանի մի քաղաքացու գլուխը ջախջախել են սալաքարով, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Թուրքական «Milliyet» օրաթերթի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Գյունգյորեն շրջանում: Ուշ երեկոյան անցորդները փողոցում կայանած երկու ավտոմեքենաների արանքում հայտնաբերել են մի մարդու արնաշաղախ մարմին եւ զանգահարել են Ոստիկանություն: Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ սպանվածը Թուրքմենստանի քաղաքացի Կատհաջան Գուրբանովն է: Նախաքննությունը պարզել է, որ Գուրբանովը մահացել է սալաքարով գլխին հասցված հարվածներից: Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն՝ հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու համար: