Արհամարհել է

16/09/2010

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը «Reuters»-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում կայանալիք ատոմային զինաթափմանը նվիրված հանդիպմանը: Նշենք, որ այն պետք է կայանա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակներում:

Սեպտեմբերի 14-ին ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ ավելի մեծ բարդությունների է հանդիպում Թեհրանի ատոմային ծրագրի ստուգման գործում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Նախօրեին Բան Գի Մունը հայտնել էր Ահմադինեջադի հնարավոր այցի մասին: