Իրավունք ուներ

18/09/2010

«Ֆլորիդա նահանգի Հակաիսլամիստական եկեղեցու քահանա Թերի Ջոնսն իրավունք ուներ այրել Ղուրանը»,- այդ մասին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ գերագույն դատարանի անդամ Սթիվեն Բրեյերը:

Նրա խոսքերով, մի երկրում, որտեղ 300 մլն տարբեր մարդ է ապրում, նրանց համար օգտակար է իմանալ, որ իրենք իրավունք ունեն ասել այն, ինչ մտածում են: Բրեյերը նաեւ նշել է, որ խոսքի ազատությունը ԱՄՆ-ում հավասարապես վերաբերում է հրապարակավ եւ ոչ հրապարակավ արված հայտարարություններին եւ գործողություններին: Սթիվեն Բրեյերը Ղուրանի այրումը համեմատել է Ամերիկայի դրոշի այրման հետ: Նրա խոսքով, դրա իրականացման վրա արգելք դնելը հակասում է ԱՄՆ սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական սկզբունքներին: Հիշեցնենք, որ Ջոնսն առաջարկել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի օրն այրել մուսուլմանների սուրբ գիրքը` Ղուրանը` դրանով իր բողոքն արտահայտելով ահաբեկչության վայրում մզկիթ կառուցելու նախագծի վերաբերյալ: