Հոկտեմբերի 15-ի գիշերը Սպիտակ տունը վարդագույն լուսային երանգավորում կստանա: Այդ իրադարձությունը նվիրված է կաթնագեղձի քաղցկեղի մասին տեղեկացման միամսյակի մեկնարկին: Այդ մասին գրված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի Twitter-ի միկրոբլոգում:
կարդալ ավելինՄեծ Բրիտանիայի թագուհին որոշել է Բուքինգհեմյան պալատում ավանդաբար անցկացվող ամանօրյա պարահանդեսն այս տարի չանցկացնել: Պատճառը թագավորական ընտանիքի ֆինանսական խնդիրներն են: «Թագուհին հասկանում է, որ Մեծ Բրիտանիան բախվել է տնտեսական ճգնաժամի ծանր հետեւանքների հետ: Այդ պատճառով էլ որոշվել է, որ պալատի ներկայացուցիչներն այս տարի տոնակատարություն չեն կազմակերպի»,- ասել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը: AP-ի հաղորդմամբ` տոնական միջոցառումներին …
կարդալ ավելինՖրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունին Վատիկանում հայտարարվել է persona non grata: Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը ֆրանսիացի դիվանագետներին խնդրել է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որպեսզի վերջինն իր հետ Հռոմ չբերի Կառլային: «Le Canard Enchaine» պարբերականի փոխանցմամբ` հենց այս հանգամանքով է բացատրվում հոկտեմբերի սկզբին Սարկոզիի ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հանդիպման ժամանակ Բրունիի բացակայությունը: Աղբյուրը հայտնում …
կարդալ ավելինՄոսկվայի քաղաքապետարանի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել են երկու իրավապաշտպաններ` «Հանուն մարդու իրավունքների» համառուսաստանյան շարժման ղեկավար Լեւ Պոնոմարյովը եւ «Ձախ ճակատ» շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովը: Իսկ «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը Ուդալցովին վկայակոչելով՝ հաղորդում է նաեւ 20 այլ ձերբակալվածների մասին: Քաղաքապետների եւ նահանգապետների ուղղակի ընտրություններ պահանջող ակցիան Ոստիկանությունը նախօրեի երեկոյան արագ ցրել է: Ըստ «Ինտերֆաքսի»` իրավապաշտպանները …
կարդալ ավելինԱՄՆ-ի կարծիքով` Թուրքիայի աշխարհագրական դիրքը շատ հարմար է հնարավոր բալիստիկ հրթիռային հարձակումներից պաշտպանվելու նպատակով հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հարցերով պատասխանատու Ջիմ Թոունսենդը: «Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ ուժեղ եւ շատ ակտիվ դաշնակից է, եւ շատ բնական է, որ մենք ցանկանում ենք աշխատել Թուրքիայի հետ: …
կարդալ ավելին2011թ. բյուջեում Ադրբեջանն այս տարվա համեմատ կրկնապատկում է ռազմական ծախսերը: Այդ մասին երեկ հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: Խորհրդարանում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը` ֆինանսների նախարարն ասել է, որ պաշտպանական բնագավառի ծախսերը 2011թ. աճելու են 89.7 տոկոսով եւ կկազմեն 2.5 միլիարդ մանաթ (շուրջ 3 միլիարդ 100 միլիոն դոլար): Հիշեցնենք, որ Ադրբեջանի 2010թ. բյուջեով ռազմական ծախսերին …
կարդալ ավելինԱշխատանքի ֆրանսիական դեմոկրատական համադաշնությունը (CFDT) հայտնել է, որ երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ուղղված բողոքի ակցիաներին մասնակցում է ռեկորդային թվով՝ մոտ 3,5 միլիոն մարդ: Գործադուլի կազմակերպիչների տվյալներով՝ ամենաբազմամարդը եղել է Փարիզի ցույցը, որին մասնակցել է 330.000 մարդ: Միեւնույն ժամանակ, սակայն, «Reuters»-ը նշում է, որ ցուցարարների թվի մասին իր վիճակագրությունը դեռեւս չի ներկայացրել Ոստիկանությունը: Իսկ նախորդ բողոքի …
կարդալ ավելինՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը երեկ նշել է իր 85-ամյակը: Դաունինգ Սթրիթում Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Դեւիդ Քեմերոնի կազմակերպած երեկույթին երեկ «Երկաթյա լեդիին» շնորհավորել են ավելի քան 150 բարձրաստիճան ու հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում` նախկին վարչապետ Ջոն Մեյջորը, պահպանողականների նախկին առաջնորդներ Յան Դունկան Սմիթը եւ Մայքլ Հովարդը: Թետչերը, որն այժմ Լորդերի պալատի անդամ …
կարդալ ավելինԸստ չինական «Hurun Rich List 2010» վարկանիշի` աշխարհի ամենահարուստ կանանց կեսից ավելին, որոնք ինքնուրույն են կուտակել իրենց կարողությունը, չինուհիներ են: Բրիտանական «The Financial Times»-ի հաղորդմամբ` ամենահարուստ self-made կանայք Չինաստանի քաղաքացիներ են, իսկ թոփ-20-ում, ընդհանուր առմամբ, 11 չինուհի է ընդգրկված: Միլիարդատիրուհիների ցուցակը գլխավորում է 53-ամյա Չժան Ինը` «Nine Dragons Paper» փայտամշակող կոնցեռնի տնօրենը: Նրա անձնական կարողությունը …
կարդալ ավելինԿիպրոսի հարկային դրախտը փակվում է ռուսական ընկերությունների համար: Համապատասխան համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Կիպրոսի նախագահ Դմիտրիոս Խրիստոֆիասը: Հատկանշական է, որ նման զարգացումը կանխատեսելի էր: Ռուսական ընկերությունների մի մասն արդեն տեղափոխել էր իր բիզնեսը Կիպրոսից, իսկ մինչ այս Կիպրոսում նոր գրանցվել ցանկացող ընկերություններն էլ իրենց ուշադրությունն արդեն ուղղում են դեպի այլ օֆշորային …
կարդալ ավելինՎրաստանի նախկին նախագահ եւ ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Էդուարդ Շեւարդնաձեն կարծում է, թե Ռուսաստանի հետ պետք է «բարիդրացիական եւ գործընկերային հարաբերություններ պահպանել»: Ըստ Շեւարդնաձեի, «Եվրոպային, ՆԱՏՕ-ին, Վրաստանին՝ բոլորին անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ»: Նա վրացական «Ասավալի-դասավալի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի առջեւ հարց դնել՝ Վրաստանին այդ դաշինքի կազմում ընդգրկել …
կարդալ ավելինԹուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչները հատել են Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան: Cihan գործակալության փոխանցմամբ` այդ ակցիային, որի նպատակն էր՝ կոչ անել Անկարային բացել Հայաստանի հետ սահմանը, մասնակցել են «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թուան Բեքլեւչին, կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքը, կուսակցության Կարսի նահանգային գրասենյակի ղեկավար Գյունդար Գյուլթեքինը, ինչպես նաեւ՝ մի շարք …
կարդալ ավելինԻսրայելի Միջազգային հիպոթեքային բանկում սկանդալ է բարձրացել: Բանկի բաժիններից մեկի տնօրենը հեռացվել է պաշտոնից, երբ պարզվել է, որ նա աշխատակցուհիների սեղանների տակ թաքնված տեսախցիկներ է տեղադրել: Տեսախցիկներից մեկը հայտնաբերել է բանկի աշխատակցուհին եւ հայտնել դրա մասին Անվտանգության աշխատակիցներին: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ տեսախցիկները աշխատակցուհիների մարմնի ինտիմ գոտիների կադրերը «ուղիղ եթերով» հեռարձակել են բաժնի վարիչի …
կարդալ ավելինForbes ամսագրի հարցումներով` 2010թ. ամենաազդեցիկ կինը ԱՄՆ Առաջին տիկին Միշել Օբաման է: Երկրորդ տեղում ամերիկյան Kraft Foods ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իռեն Ռոզենֆիլդն է, ապա՝ հայտնի հեռուստալրագրող Օփրա Ուինֆրին: 4-րդ եւ 5-րդ տեղերում են` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը 2009թ. գլխավորում էր ռեյտինգների ցանկը, եւ Հիլարի Քլինթոնը: Մեկ այլ հարցում էլ անցկացվել է առաջատար բրիտանական …
կարդալ ավելինԽաղաղության ասպարեզում Նոբելյան մրցանակի է արժանացել չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն, ով այժմ գտնվում է բանտում: Ըստ հայտարարության` մրցանակը նրան շնորհվել է «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար»: Հիշեցնենք, որ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահը նախապես հայտարարել էր, որ իրենց որոշումն անակնկալ է լինելու, եւ որ իրենք ստիպված են լինելու արդարացնել ու պաշտպանել իրենց ընտրությունը։ «Դուք կհասկանաք, …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ ԵՄ անդամ երկրներին կոչ է արել կողմնորոշվել իր երկրի` ԵՄ անդամակցության հարցում: «Եթե դուք չեք ուզում Թուրքիան, այդպես էլ ասեք, բավական է հիմարացնեք մեզ»,- ասել է Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած միջազգային գործնական խորհրդաժողովում: Ըստ նրա` ԵՄ-ն առիթ է փնտրում, որպեսզի դժվարացնի Անկարայի ինտեգրման գործընթացը, մինչդեռ թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել …
կարդալ ավելինՄոսկվան սկսել է ակտիվորեն ազատվել նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի թողած հետքերից (եւ մարդկային ռեսուրսից, եւ մշակութային ձեւավորումից): Մոսկվացիներին ամենից շատ նյարդայնացնում են քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի հսկայական արձանախմբերը, որոնք զարմանալի օրինաչափությամբ ամեն տարի տեղադրվում էին Մոսկվայում` հետեւելով Լուժկովի պատվերին: Լուժկովի պաշտոնանկության առաջին իսկ օրվանից սկսած լուրեր էին տարածվում այն մասին, որ հարկ է ապամոնտաժել ու տեղափոխել …
կարդալ ավելինՍտամբուլի ոստիկանությունը Աքսարայ թաղամասի ժամանցային վայրերից մեկում իրականացրած գործողության ընթացքում բերման է ենթարկել մարմնավաճառությամբ զբաղվող 15 կնոջ: Թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ, Ոստիկանություն տեղափոխված 15 կանանցից 7-ը եղել են օտարերկրացի, այդ թվում` Ուկրաինայից, Մոլդովայից եւ Ուզբեկստանից: Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ մարմնավաճառությամբ զբաղվող օտարերկրյա կանանց մեջ եղել են ինժեներներ եւ ճարտարապետներ, ովքեր նշել են, թե հեշտ գումար …
կարդալ ավելինԱդրբեջանական «Զերկալո» թերթը մեկնաբանելով Թուրքիայի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, գրել է, որ ազատությունների մակարդակով Թուրքիան գնալով ավելի է նմանվում Ադրբեջանին: Ըստ հոդվածի հեղինակի` Սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվեից անմիջապես հետո, ինչպես եւ կանխատեսել էին որոշ փորձագետներ, Թուրքիայում սկսվել է իշխող կուսակցության ընդդիմախոսների ձերբակալությունների շարք: Հասարակական մեծ հնչեղություն է առաջացրել հատկապես Ստամբուլի ոստիկանության նախկին ղեկավարի` Հանեֆի Ավչըի …
կարդալ ավելինԵրեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պաշտոնական հայտարարություն է տարածել եւ զգոնության կոչ արել ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք պատրաստվում են մեկնել Եվրոպա: Ավելի վաղ եվրոպական մի շարք երկրներ հայտարարել էին, թե հատուկ ծառայություններին հաջողվել է բացահայտել եւ կանխել «Ալ Քաիդա» խմբավորման կողմից արեւմուտքում ծրագրված ահաբեկչություններըգ Հաղորդումների համաձայն, գրոհայինները նախատեսում էին միաժամանակյա պայթուններ իրականացնել Ֆրանսիայի, Մեծ …
կարդալ ավելին