Զգոնության կոչ

05/10/2010

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պաշտոնական հայտարարություն է տարածել եւ զգոնության կոչ արել ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք պատրաստվում են մեկնել Եվրոպա: Ավելի վաղ եվրոպական մի շարք երկրներ հայտարարել էին, թե հատուկ ծառայություններին հաջողվել է բացահայտել եւ կանխել «Ալ Քաիդա» խմբավորման կողմից արեւմուտքում ծրագրված ահաբեկչություններըգ Հաղորդումների համաձայն, գրոհայինները նախատեսում էին միաժամանակյա պայթուններ իրականացնել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի խոշոր քաղաքներում: Վաշինգտոնի պաշտոնական նախազգուշացումը չի հորդորում ամերիկացիներին հրաժարվել եվրոպական այցերից, այլ կոչ է անում զգոն լինել եւ խուսափել մարդաշատ վայրերից: