աշխարհ

Ինչպես Երեւանում

26.10.2010

Նախօրեին Մոսկվայի կենտրոնում` Պուշկինսկայա հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, այդ թվում` ընդդիմադիր գործիչներ եւ իրավապաշտպաններ։ Ցուցարարները պահանջել են նաեւ լուծարել Դաշնային ժողովի երկու պալատները, խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, արմատապես վերափոխել Ոստիկանության եւ հատուկ ծառայությունների անձնակազմը: Ոստիկանությունը երեք ցուցարարի բերման է ենթարկել:

կարդալ ավելին

Ընդդեմ Թուրքիայի

26.10.2010

Եվրոպայի ուլտրաաջ կուսակցությունները Վիեննայում անցկացված նիստի ժամանակ որոշում են ընդունել միացյալ ուժերով դիմակայել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Նիստի կազմակերպիչ` Ավստրիայի ազատության կուսակցության ղեկավար Հայնց Քրիստիան Շտրախեն հայտնել է, որ համագործակցության մասին որոշումն ընդունվել է Եվրամիության սխալ որոշումներին ավելի էֆեկտիվ արձագանքելու նպատակով: Շտրախեն նշել է, որ իրենք դեմ են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությանը` հավելելով, որ «Եվրամիությունում ոչ …

կարդալ ավելին

Զվարճացրել են

26.10.2010

Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը հայտնաբերել է, որ իր ծանոթները` Three Dog Night խմբի երաժիշտները, իրեն կասկածելի ծառայություն են մատուցել: Պարզվել է, որ զվարճանքի սիրահար ընկերները Ջոնի ուտելիքի մեջ կոկաին են լցրել: Այդ քայլով նրանք 63-ամյա երգչին ցանկացել են ստիպել երեկույթի ժամանակ իր հյուրերին ավելի երկար զվարճացնել: Ջոնն ինքը, երեւում է, այդքան էլ չի տխրել։ …

կարդալ ավելին

Մի քանի պայթյուն

26.10.2010

Աֆղանստանի արեւմուտքում` Գերատ նահանգում գրոհայինները հարձակվել են ՄԱԿ-ի առաքելության շենքի վրա: Հաղորդվում է, որ համալիրի դարպասների մոտ ավտոմեքենա է պայթեցվել, ինչից հետո գրոհայինների խումբը շենք է ներխուժել։ ՄԱԿ-ի ներկայացուցչությունը դեպքից հետո շրջափակվել է միջազգային ուժերի ու աֆղանական բանակի կողմից: Ականատեսների պատմելով` տեղի է ունեցել եւս մի քանի պայթյուն։

կարդալ ավելին

Հեռացրել են

26.10.2010

Facebook սոցիալական ցանցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հասցեին քննադատական արտահայտություններ արած թուրք ուսուցիչը հեռացվել է աշխատանքից: Թուրքական «Milliyet» օրաթերթի փոխանցմամբ` Չորումում հետաքննություն էր սկսվել ուսուցիչ Բ.Յ.-ի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինը Facebook-ում «ոչ» էր ասել հանրաքվեին եւ քննադատել Թուրքիայի վարչապետին: Հետաքննությունից հետո Չորումի նահանգապետարանը որոշում է կայացրել ուսուցչին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ: Թուրքական իշխանությունների …

կարդալ ավելին

Երկվորյակներ

26.10.2010

Աշխարհահռչակ երգչուհի 42-ամյա Սելին Դիոնը երկվորյակ որդիներ է ունեցել: Փոքրիկների անունները չեն հրապարակվում: Սակայն հայտնի է, որ նրանցից մեկը կշռում է 2,55կգ, իսկ մյուսը` 2,38կգ: Սելինը հղիացել էր արհեստական բեղմնավորման ճանապարհով, ինչը հաջող էր ստացվել վեցերորդ փորձից հետո միայն: Նա եւ իր 68-ամյա ամուսին Ռենե Անժելին արդեն դաստիարակում են իրենց 10-ամյա որդուն` Ռենե Շառլին, ով …

կարդալ ավելին

Արտագաղթում են

26.10.2010

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռենդի Քուեյդը եւ նրա կինը դիմել են կանադական իշխանություններին` քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Ինչպես հայտնում է BBC-ն, 60-ամյա դերասանին ու նրա կնոջը Վանկուվերում ձերբակալել է կանադական ոստիկանությունը ԱՄՆ-ի հայցով: Նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել Կալիֆոռնիայի իշխանությունները` տարեց ամուսնական զույգի տանն ապօրինի բնակվելու համար: Դերասանի կինը Կանադայի ներգաղթյալների հանձնաժողովին հայտնել է, որ իրենց …

կարդալ ավելին

Վիրավորվել է

26.10.2010

Աֆղանստանում շաբաթ օրը ծանր վիրավորվել է «The New York Times»-ի թղթակից Ժոաո Սիլվան: 44-ամյա թղթակիցը պայթել է ականի վրա: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային Կանդահար նահանգում: Ժոաո Սիլվան ուղեկցում էր ամերիկացի զինվորականներին, որոնք թալիբների դեմ խոշորամասշտաբ գործողություն են իրականացնում:

կարդալ ավելին

Պապի հորդորը

26.10.2010

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կիրակնօրյա պատարագում կոչ է արել արագ կարգավորել Մերձավոր Արեւելքի հակամարտությունը, նա նաեւ հորդորել է մահմեդական երկրներին` երաշխավորել կրոնական լիարժեք ազատություններ։ «Անկայուն տարածաշրջանում շուտափույթ խաղաղություն է անհրաժեշտ, եւ անհրաժեշտ են պայմաններ արժանապատիվ կյանքի համար»,- ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում կայացած կիրակնօրյա արարողության ժամանակ` նշելով, որ «Մերձավոր Արեւելքի հակամարտությունը չափազանց երկար …

կարդալ ավելին

Քննադատել են

26.10.2010

Իրաքի իշխանությունները խստորեն քննադատել են WikiLeaks ինտերնետ կայքի հրապարակումները Իրաքյան պատերազմի մասին: Իրաքի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ դա փորձ է` խոչընդոտելու նոր կառավարության ձեւավորմանը: Խորհրդարանական ընտրություններից ավելի քան կես տարի անց տարաձայնությունների պատճառով Իրաքի կառավարությունը չի ձեւավորվում: Հիշեցնենք, որ WikiLeaks կայքը հարյուր-հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել Իրաքի պատերազմի մասին: Ըստ այդ փաստաթղթերի, Իրաքի ոստիկանները, …

կարդալ ավելին

Միակ կետը

26.10.2010

Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանում կբացվի միակ հսկիչ-անցագրային կետը: Այդ մասին երեկ Բաքվում, «Աջակցություն Հարավային Կովկասի սահմանային համատեղ հսկողության համակարգված համակարգին» նախագծի շրջանակներում, հայտարարել է դրա ադբեջանական կողմի կառավարիչ Մազահիր Էֆենդիեւը: Նախագծի իրականացումը կյանքի է կոչվում ԵՄ ֆինանսական աջակցությամբ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու Ադրբեջանի կառավարության հետ համատեղ:

կարդալ ավելին

«Սկանդալային վճիռ»

26.10.2010

Թուրքական դատարանն անսպասելի վճիռ է կայացրել «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստի նկատմամբ. մարդասպանը կդատապարտվի որպես անչափահաս: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ թուրքական դատարանը բավարարել է Սամաստի փաստաբան Լեւենթ Յըլդըրըմի` Ստամբուլի դատարան ներկայացրած` իր պաշտպանյալին որպես անչափահաս դատելու պահանջը: Այս դեպքում Սամաստին սպասվում է շատ ավելի մեղմ պատիժ: Սա նշանակում է, որ նրա նկատմամբ …

կարդալ ավելին

Վախճանվել է որդին

26.10.2010

Հոկտեմբերի 24-ին վախճանվել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի 36-ամյա որդին` Մուրադ Գուլուզադեն: APA լրատվական գործակալությանը հաջողվել է կապվել քաղաքագետի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ որդին երկար ժամանակ տառապել է «օնկոլոգիական բնույթի հիվանդությամբ»: Ադրբեջանի պետական եւ իշխանամետ լրատվամիջոցները որեւէ կերպ չեն անդրադարձել Գուլուզադեների ընտանեկան դժբախտությանը: Հիշեցնենք, որ Վաֆա Գուլուզադեն արտաքին քաղաքական հարցերով պետխորհրդական է աշխատել Մութալիբովի, …

կարդալ ավելին

Եվս 4 տարի

23.10.2010

«Իլհամ Ալիեւը շարունակելու է ղեկավարել առնվազն մինչեւ 2014թ., ինչի համար կա երկու երաշխիք. նախ` Ալիեւի վարչակազմը լիովին վերահսկում է երկրի քաղաքական ամբողջ համակարգը, բացի այդ` ընդդիմությունն է թույլ»,- նման կարծիք են հայտնել բրիտանական «Economist» հանդեսի վերլուծական բաժնի փորձագետները` Ադրբեջանում ստեղծված քաղաքական-տնտեսական իրավիճակի մասին հրապարակված զեկույցում: Այնուամենայնիվ, ըստ փորձագետների, 2005-2009թթ. տնտեսական բուռն զարգացման համեմատությամբ այսօր առկա …

կարդալ ավելին

Ընդունել են

23.10.2010

Երեկ Ադրբեջանի Միլի մեջլիսը ընդունել է 2011 թվականի պետբյուջեն, որի համաձայն՝ եկամուտները եկող տարի ընթացիկ տարվա համեմատ կավելանան 4.8 տոկոսով` հասնելով շուրջ 15 միլիարդ դոլարի (12 միլիարդ 61 միլիոն մանաթ), ծախսերը կաճեն 3.9 տոկոսով` հասնելով 12 միլիարդ 748 միլիոն մանաթի: Բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 687 միլիոն մանաթ կամ համախառն ներքին արդյունքի 1.7 տոկոսը: Մոտ երկու …

կարդալ ավելին

«Economist»-ը` Ալիեւի մասին

23.10.2010

«Իլհամ Ալիեւը շարունակելու է ղեկավարել առնվազն մինչեւ 2014 թվականը, ինչի համար կա երկու երաշխիք. նախ` Ալիեւի վարչակազմը լիովին վերահսկում է երկրի քաղաքական ամբողջ համակարգը, բացի այդ` ընդդիմությունն է թույլ»,- նման կարծիք են հայտնել բրիտանական հեղինակավոր «Economist» հանդեսի վերլուծական բաժնի փորձագետները` Ադրբեջանում ստեղծված քաղաքական-տնտեսական իրավիճակի մասին հրապարակված զեկույցում: Այնուամենայնիվ, ըստ «Economist»-ի փորձագետների, 2005-2009 թթ. տնտեսական բուռն …

կարդալ ավելին

Եթե, ապա…

23.10.2010

«Եթե Անկարան հրաժարվի Թուրքիայի տարածքում տեղակայել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրեր, ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- այդ մասին երեկ գրել է թուրքական «Hurriyet Daily News» թերթը: Թուրքական պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, գրում է, որ Վաշինգտոնն Անկարային դիվանագիտական խողովակներով ուղերձ է ուղարկել այն մասին, որ եթե Թուրքիան մերժի ԱՄՆ-ի` Թուրքիայի տարածքում ՀՀՊ տարրեր տեղակայելու առաջարկությունը, ապա Կոնգրեսը …

կարդալ ավելին

Գյուլին են ուզում

23.10.2010

Ամերիկյան «Foreign Policy» հեղինակավոր պարբերականում հրապարակվել է հոդված, որում առաջարկվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում 2016թ. առաջադրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի թեկնածությունը: «Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուի կողմից իրականացվող հաջող թուրքական արտաքին քաղաքականությունը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար լինելու դեպքում շատ ավելի ազդեցիկ կարող է դառնալ: Գյուլն այդ պաշտոնի համար շատ …

կարդալ ավելին

Գազի գործով

23.10.2010

Բնական գազի մատակարարման շուրջ բանակցություններ վարելու նպատակով երկօրյա այցով Թուրքմենստան է մեկնել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նշենք, որ Թուրքմենստանը, որն աշխարհում չորրորդն է գազի պաշարների քանակով, իր գազի մեծ մասը արտահանում է Ռուսաստան, սակայն մտադրություն ունի դիվերսիֆիկացնել արտահանումը եւ կրճատել Ռուսաստանից կախվածությունը:

կարդալ ավելին

Սյուրպրիզ

23.10.2010

Նյույորքյան թանգարանը, որտեղ նախկինում կանգնած էին Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ աշտարակները, անսպասելի նվեր է ստացել: Անհայտ անձը նվիրատվությունների արկղն է գցել 10.000 դոլար: Երեկոյան արկղի մեջ փող չի եղել, իսկ առավոտյան դրանում հայտնաբերվել է 99 հատ 100 դոլարանոց եւ 5 հատ 20 դոլարանոց: Թանգարանի տնօրենն ասել է, որ կցանկանար իմանալ այդ «պարկեշտ» մարդու անունը եւ …

կարդալ ավելին