Երեկ Ադրբեջանի Միլի մեջլիսը ընդունել է 2011 թվականի պետբյուջեն, որի համաձայն՝ եկամուտները եկող տարի ընթացիկ տարվա համեմատ կավելանան 4.8 տոկոսով` հասնելով շուրջ 15 միլիարդ դոլարի (12 միլիարդ 61 միլիոն մանաթ), ծախսերը կաճեն 3.9 տոկոսով` հասնելով 12 միլիարդ 748 միլիոն մանաթի: Բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 687 միլիոն մանաթ կամ համախառն ներքին արդյունքի 1.7 տոկոսը: Մոտ երկու շաբաթ առաջ խորհրդարանին ներկայացնելով բյուջեի նախագիծը` Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, թե պաշտպանական բնագավառի ծախսերը 2011 թվականին աճելու են 89.7 տոկոսով եւ կկազմեն շուրջ 3 միլիարդ 100 միլիոն դոլար: Երկրի 2010 թվականի բյուջեով ռազմական ծախսերին հատկացվել է 1 միլիարդ 187 միլիոն մանաթ: