Ամերիկյան «Foreign Policy» հեղինակավոր պարբերականում հրապարակվել է հոդված, որում առաջարկվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում 2016թ. առաջադրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի թեկնածությունը: «Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուի կողմից իրականացվող հաջող թուրքական արտաքին քաղաքականությունը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար լինելու դեպքում շատ ավելի ազդեցիկ կարող է դառնալ: Գյուլն այդ պաշտոնի համար շատ հարմար թեկնածու է, քանի որ նախկինում զբաղեցրել է արտգործնախարարի եւ վարչապետի պաշտոններ»,- «Foreign Policy»-ի պարբերականում նման մեկնաբանություն է արել ՄԱԿ-ում Իսլամական կոնֆերանս կազմակերպության ներկայացուցիչ Մեհմեդ Քալյոնջուն` ընդգծելով, որ այդ դեպքում Թուրքիան զգայուն հարցերում շատ ավելի լուրջ եւ զգացմունքայնությունից զերծ որոշումներ կկայացնի: