Արտագաղթում են

26/10/2010

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռենդի Քուեյդը եւ նրա կինը դիմել են կանադական իշխանություններին` քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Ինչպես հայտնում է BBC-ն, 60-ամյա դերասանին ու նրա կնոջը Վանկուվերում ձերբակալել է կանադական ոստիկանությունը ԱՄՆ-ի հայցով: Նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել Կալիֆոռնիայի իշխանությունները` տարեց ամուսնական զույգի տանն ապօրինի բնակվելու համար: Դերասանի կինը Կանադայի ներգաղթյալների հանձնաժողովին հայտնել է, որ իրենց ցանկանում են սպանել, ուստի ստիպված են թաքնվել: Նրա խոսքով, Քուեյդի ութ ընկերները վերջին մի քանի տարում սպանվել են: Հայտնի չէ, թե ինչ պատճառով են որս սկսել դերասանի նկատմամբ: